Լուսանկարիչ Դեմոն Դալենի նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես են ապրում բալետ պարողները Նյու Յորքի իրենց բնակավայրերում։
Բոլոր լուսանկարներն արվել են աղջիկների ննջասենյակներում, նրանք կրում են գիշերազգեստ, ներքնազգեստ։
Էլինա Միետինեն կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆինլանդիայում, իսկ ներկայում ամուսնու հետ բնակվում է Մանհեթենի մեկսենյականոց բնակարանում։

Ինգրիդ Սիլվան ծնվել է Բրազիլիայում, իսկ այժմ բնակվում է երկուսենյականոց բնակարանում ֆրանսիական բուլդոգի հետ։

Կասանդրա Տրենարին Ամերիկյան բալետի թատրոնի մենապարուհի է։ Ծնվել է Վրաստանում, իսկ այժմ բնակվում է Մանհեթենում ամուսնու հետ։

Էբոնի Ուիլյամսը բնակվում է Նյու Յորքում և աշխատում է Բեյոնսեի շոու-բալետում։

Զոնգժինգ Ֆանգը՝ Շանհայից, ապրում է Մանհեթենի ստուդիայում և պարում է Ամերիկյան բալետի թատրոնում։

Դանիելա Շուլցը Մետրոպոլիտեն օպերայի պարուհիներից է և ապրում է Բրուքլինի կոմունալ բնակարանում։

Սքայլեր Բրանդտը բնակվում է Մանհեթենում և աշխատում է Ամերիկյան օպերայի թատրոնում:

Քեթրին Բորենը Դալլասից է, բնակվում է Մանհեթենի ստուդիայում, նա նույնպես Ամերիկյան օպերայի թատրոնի պարուհի է։

Կամիլ Վորմանը բնակվում է Մանհեթենում տանիքի պատշգամբում։

Դևոն Տեուշերը Ամերիկյան բալետի թատրոնի պարուհի է։












































