Արևմտյան կոալիցիան Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է նրանց զավթած գրեթե ողջ տարածքը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը երկրի քաղաքացիներին հասցեգրված ամենշաբաթյա ուղերձում։
«Մենք պատմական հաջողությունների ենք հասել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Ներկա պահին կոալիցիան զավթել է Իրաքում և Սիրիայում տարածքների մոտ 100 տոկոսը, որոնք ավելի վաղ գտնվել են այդ ահաբեկիչների վերահսկողության տակ»,-հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ-ում նշել էին, որ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերն իրականացրել են Սիրիայում ԴԱԻՇ-ի նկատմամբ գործողությունների միայն փոքր մասը։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը զարմանք էր արտահայտել առ այն, որ Ռուսաստանը «յուրացրել է» ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակը։










































