Այսօր հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի խիտ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ արագությամբ, մառախուղ և ցածր տեսանելիություն: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային անվադողերով:
Արևմտյան շրջաններում կպահպանվի արևային եղանակը: Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում մինչև նոյեմբերի 4-ը կդիտվի առանց տեղումների արևային եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: