Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Կանգնեցնել մահաբեր ընթացքը

Եթե Հայաստանում ինքնասպանությունների այս տեմպը շարունակվի, ապա երևի թե մոտ ապագայում մենք երանի ենք տալու արտագաղթին, մենք ինքներս ենք մարդկանց, մեր համերկրացիներին համոզելու, որ ինքնասպանվելու փոխարեն ուղղակի արտագաղթեն, հեռանան երկրից:

Որովհետև եթե հեռանան, արտագաղթեն, ապա հույս կա, որ գոնե երկրում իրավիճակի փոփոխությունից, ժողովրդավարության հաստատումից, Հայաստանը սահմանադրական, սոցիալական, արդար և ազատ պետություն դարձնելուց հետո կարող ենք մեր հեռացած հայրենակիցներին համոզել հետ գալ և ամրացնել Հայաստանը: Իսկ երբ նրանք ինքնասպան են լինում, ապա նրանց այլևս անհնար է հետ բերել: Իսկ ներկայումս ինքնասպանությունների վիճակագրությունն այնպիսին է, որ վերը նկարագրված հեռանկարը թվում է ավելի ու ավելի իրական: Սա ողբերգություն է, ազգային անվտանգության հարց, որը պետք է արժանանա պետական ամենաբարձր մակարդակի ուշադրության:

Ազգային անվտանգության խորհուրդը երևի թե վաղուց պետք է արդեն անդրադարձած լիներ այս խնդրին, եթե ասենք այդ խորհրդի քարտուղար չլիներ քաղաքական ինքնասպանության հակումներ դրսևորած և քաղաքական բազում ինքնասպանություններ գործած անձը, որոնցից վերջինը 2008 թվականի փետրվարի 29-ին էր: Բայց նրան նշանակող Սերժ Սարգսյանն էլ կարծես թե չի փորձում խուսափել քաղաքական ինքնասպանությունից` երևի թե համարելով, որ կարող է ներկայիս բարդ սոցիալ-քաղաքական և բարոյա-հոգեբանական մթնոլորտում պահել իր իշխանությունը ժամանակ շահելով, սեփական քաղաքացիների, ընդդիմությունների, Արևմուտքի և Ռուսաստանի միջև մանևրելով: Եվ այդ զբաղմունքի գինը, գինն այն երևույթի, որ պետության ղեկավարությունն իր թիվ մեկ խնդիրն է դարձրել մանևրելը և ժամանակ շահելը, մեր քաղաքացիների կյանքի անժամանակ կորուստն է համատարած ինքնասպանությունների տեսքով:

Հայաստանը հասել է հատակին, ու թող ցինիկ և անպատեհ չհնչի, բայց կարծես թե ինքնասպանությունները հենց դրա վկայությունն են, երբ մեր քաղաքացիները, մեր համերկրացիները մեկ առ մեկ բախվում են այդ հատակին ու կորցնում կյանքը: Գույները չեմ խտացնում, դրանք խտանում են իրենք իրենց: Հայաստանում մեռնում է ամեն ինչ` մարդը, բնությունը, ազատությունը, իրավունքը, հույսը: Ամեն անգամ այդ մասին ահազանգերը ընկալվել են որպես գույների խտացում, ամեն անգամ թվացել է, որ իրավիճակն իրականում այնքան էլ վատ չէ, որքան թվում է, ամեն անգամ պատասխանատուները մտածել են, որ մարդիկ միշտ էլ հարմարվում են, որ Նոր տարվա տոներին միշտ էլ իրար են խառնվում ու լցնում շուկաները: Ի՞նչ պետք է լինի, ի՞նչ իրավիճակ պետք է հաստատվի, որ ի վերջո փոխվի այդ ընկալումը, որ ի վերջո պարզ լինի, որ այլևս Հայաստանը դարձել է «դիահերձարանի» պես մի բան, որտեղ շնչելը դառնում է անհնար:

Լավ, հիմա վատ չէ, հիմա ծայրաստիճան վատ չէ, հիմա հատակում չենք, բա սրանից ավելի վատը ո՞րն է, սրանից ավելի հատակին մոտ լինելը ո՞րն է: Ինչպես բարոն Մյունհաուզենն էր ասում հայտնի ֆիլմում, մի՞թե անպայման պետք է սպանել մարդուն` համոզվելու համար, որ նա ողջ էր: Մի՞թե երկիրը պետք է մեռնի վերջնականապես, որպեսզի համոզվենք, որ իրավիճակն իսկապես ծայրահեղին էր հասել, ու պետք էր սթափվել, պետք էր տագնապել և քայլեր ձեռնարկել անհապաղ: Կարծես թե իշխանությունն ինքն էլ գիտակցում է երկրի ծանրագույն վիճակը: Երբ լսում ես Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, հաճախ նաև այլոց ելույթները, ապա կարծես թե կասկած չի մնում, որ այդ մարդիկ ամբողջությամբ պատկերացնում են իրավիճակի ծայրահեղությունը, պատկերացնում են, որ հետ գնալու տեղ այլևս չկա, կամ իջնելու տեղ այլևս չկա: Բայց երբ այդ ելույթներից հետո տեսնում ենք կատարվող գործերը, ապա իրավիճակի ծանրության գիտակցումը դառնում է կասկածելի, հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ մարդիկ իրապես պատկերացնում են ծանր վիճակը, թե՞ պարզապես փորձում են ելույթներով տոն տալ հասարակությանը, իսկ իրական կյանքում շարունակել իրենց իշխանության տոնը:

Այդ համատեքստում, երբ փորձում ենք դիտարկել այս ներքաղաքական երկխոսություն ասվածի հեռանկարը կամ առկա վիճակը, ապա տեսնում ենք, որ իրավիճակը բացարձակապես համարժեք չէ երկրի առաջ ծառացած մարտահրավերին: Իշխանությանը թվում է, թե ինքը պետք է երկխոսի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, կամ երկխոսում է որևէ քաղաքական ուժի առաջնորդի հետ, կամ փորձում է հարաբերություններ կարգավորել Ռոբերտ Քոչարյանի հետ: Պետք է գիտակցել մի պարզ բան, որ խնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Պողոսը և Պետրոսը չեն, խնդիրը քաղաքական ուժերն ու շահերը չեն, խնդիրն արդեն քաղաքացիների, Հայաստանում ապրող մարդկանց կյանքն է, ընդ որում` բառի բուն իմաստով: Մնացյալ ամեն ինչ ածանցվում է դրանից, մնացյալ ամեն ինչ դրան ծառայելու համար է, և բոլորը, ու առավել ևս իշխանությունը, պետք է ցանկացած քայլ անեն հենց այդ գիտակցումով, իրենց ցանկացած գործողություն` նստել, քայլել, կանգնել, սպասել, պետք է դիտարկեն հենց այդ կտրվածքով` ինչքան մարդու կյանքի է այդ քայլը ծառայում և ինչպես է ծառայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում