2011թ. Վրաստանի կառավարության մի մասը Թբիլիսիից կտեղափոխվի Քութայիսի. այդ մասին, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր հայտարարել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Քութայիսիում Կառավարության տան հիմնարկեքի ժամանակ։ «Մինչ այժմ մենք հայտարարում էինք, որ միայն խորհրդարանն է տեղափոխվելու Քութայիսի, սակայն, այժմ ուզում ենք ձեզ զարմացնել. հաջորդ տարի գործադիր իշխանությունը եւս Թբիլիսիից կտեղափոխվի, եւ մենք Քութայիսին կդարձենք Վրաստանի երկրորդ մայրաքաղաքը»,–հայտարարել է Սաակաշվիլիին։ Նրա խոսքով, իշխանությունները ընտրել են Քութայիսին, որովհետեւ այն գտնվում է Վրաստանի կենտրոնում: