Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Հանիրավի դատապարտումների վերջը տվեց Ռոբերտ Քոչարյանը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitic հաղորդաշարի զրուցակիցն է  ԱԺ ՀՅԴ խմբակցության  պատգամավոր Արծվիկ Մինասյանը


– Պարոն Մինասյան վերջին օրերի իշխանություն-ՀԱԿ երկխոսության զարգացումների վերաբերյալ ՀՅԴ արձագանքը բավական ագրեսիվ է: Այնպիսի տպավորություն է, որ Ձեր կուսակցությունը դժվարանում է իրեն գտնել քաղաքական այն տիրույթում, որտեղ կարծես հիմնական դերակատարներ են ՀԱԿ-ը և իշխանությունը:


– Ինքնին երկխոսությունը վատ երևույթ չէ, ավելին` երկխոսությունը այն հիմնական դրսևորումն է, որի ներքո պետք է մեր երկրի միասնական մտածողության հենքի վրա ձևավորված զարգացման հայեցակարգ մշակվի և իրագործվի: Քաղաքական ոլորտում առանց երկխոսության հնարավոր չէ առաջ գնալ և ՀՅԴ-ն դա ասել է շատ վաղուց: Այն ժամանակ նույն ՀԱԿ-ը մեզ մեղադրում էր, որ մենք իշխանության քարոզիչներն ենք կամ մի մասն ենք, բայց եթե դու չես պահանջում, օրինակ, նախագահի հրաժարական, թաթար-մոնղոլական կամ ավազակապետական համակարգի կազմաքանդում և անմիջական հրաժարական, նշանակում է` դու ընդդիմություն չես: Մենք բացատրում էինք, որ բոլոր դեպքերում ընդդիմություն չի նշանակում ամեն գնով գլուխ ջարդելու քաղաքականություն տանել, որովհետև երկրի առաջ ծառացած մարտահրավերները շատ հաճախ պարտադրում են քեզ իբրև ընդդիմություն համագործակցես նաև իշխանության հետ: Երբ մենք խոսում ենք Մարտի 1-ը նախորդող շրջանից, երբ առաջին նախագահի այցելությունը տեղի ունեցավ ՀՅԴ գրասենյակ` թվում էր, թե ինչ-որ մի քաղաքակիրթ ընտրապայքարի պետք է գնա մեր քաղաքական դաշտը, ցավոք` այդպես չեղավ, բայց կարևորը այն էր, որ չկար հանդուրժողականություն:


– Պարոն Մինասյան պայքարի ո՞ր հատվածն էր ոչ քաղաքակիրթ:


– Սկսած նրանից, որ առաջին նախագահը անհարկի վիրավորում էր Դաշնակցությանը և նրա գաղափարախոսությանը ամբողջությամբ և տեղափոխում էր հարթությունը կեղծ և իրական ընդդիմադիրների դաշտ և ՀՅԴ ներկայացուցչին ներկայացնում էր որպես կեղծ թեկնածու, և ով իր հետ չէ`  նշանակում է իշխանության հետ է: Այսինքն` միակը լինելու ձգտումը որքանով որ քաղաքական տեսակետից ընկալելի է,  նույնքան հասարակական  ընկալման առումով մերժելի  մոտեցում է. երբեք որևէ մեկը չի կարող համարել, որ ինքը միակն է և անփոխարինելի է: Սա բերում է միշտ մեկուսացման և հասարակության որոշ զանգվածի հետ թշնամանքի առաջացման, ինչի ականատեսը մենք եղել ենք: Ցավոք, 2008 թվականի Մարտյան դեպքերը և դրան հաջորդած ժամանակահատվածը մեր հասարակության մեջ հսկայական բան է կոտրել: Կոտրել է այն, որ մենք ի վերջո պետք է գիտակցենք, որ մեկ ազգ ենք, պետք է գործենք ընդհանուր միասնական դաշտում, և եթե գաղափարախոսական հակադրություններ կան մեր մեջ, ապա դա պետք է վերածվի ոչ թե թշնամանքի, այլ մրցակցության, համոզումի:


– Պարոն Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ Դաշնակցության թեկնածուին պիտակավորում էր, հստակ նկատի ուներ, որ օրվա իշխանության մաս էր կազմում Դաշնակցությունը: ՀՅԴ-ն իշխանություն էր և՛ Մարտի 1-ից առաջ, և՛ հետո, ուստի այդ քաղաքական պրոցեսներին և այն, ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ից հետո, այսպես թե այնպես նաև պատասխանատվություն ունի Դաշնակցությունը, և ընդհանրապես հասարակական ընկալման մեջ հստակ է, որ Հայաստանում ընդդիմադիր որևէ կառույց չի ունենում լրատվամիջոց` խոսքը հեռուստատեսության մասին է` Դաշնակցության պարագայում այդպես չէ, այդպես չէ նաև դաշնակցական որոշ շրջանակների դեպքում, որոնք կոնկրետ իշխանության կողմից քվոտաներ ունեն բիզնես ոլորտում իրենց ավելի հանգիստ զգալու համար, ուստի այս ամենը հասարակության մոտ կասկածներ է առաջացնում, թե որքանով է անկեղծ ՀՅԴ-ն ընդդիմադիր լինելու  իր ձգտումների մեջ և բնականաբար այս բոլոր պիտակավորումներն էլ բխում են դրանից:


– Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ իշխանություն եղած ուժը չէր կարող առանձին թեկնածու հաներ և պայքարի մեջ մտցներ իշխանության մեկ այլ թեկնածուի հետ, որովհետև տրամաբանություն չկար: Եթե մենք իշխանություն էինք և չէինք մրցակցում այլ թեկնածուների հետ, ապա ո՞րն է մեր տրամաբանությունը, որ պետք է առանձին  հանդես գայինք: Իմաստ չուներ, որովհետև մեզնից ավելի լավ ընդդիմադիր խաղացողներ էլ կային, ձևական դրսևորումներ ունեցողներ էլ կային, եթե մենք ձևական պետք է անեինք` ինքնին չէր արդարացնում այդ գործընթացը, երբ Դաշնակցությունը, փաստորեն,  պետք է առանձին մրցակցության մեջ մտներ և մեկ տարի հետո դուրս գար կոալիցիայից` տրամաբանություն չկար, որովհետև եթե այդպես լիներ և եթե մեզ գայթակղում էին նախարարական պորտֆելները կամ որոշակի իշխանական լծակները, մեծ հաճույքով կարող էինք մնալ, բայց մենք չմնացինք, որովհետև կար ազգի և պետության խնդիր, կար ժողովրդին համախմբելու խնդիր: 2007 թվականի ընտրություններից հետո մենք ունեցել ենք  ոչ կոալիցիոն  համագործակցության համաձայնագիր, 2008 թվականի մարտի 21-ին մենք մտել ենք կոալիցիայի մեջ ազգի, պետության համար հնարավոր վտանգը կանխելու համար, ինչպես նաև արտաքին վտանգը, որը սպառնում էր ադրբեջանա-թուրքական ճակատից: Սա էր հիմնական խնդիրը, և մեր նպատակն ու ցանկությունն էր նաև ներսից պայքարել և ձևավորել հանդուրժողականություն: Ցավոք, մենք ներսում լինելով հանդերձ որոշեցինք այլևս խզել կապերը և հարաբերությունները իշխանությունների հետ և դառնալ ընդդիմություն: Ինչ վերաբերում է հեռուստատեսություն ունենալուն` եթե մեր հասարակությանը թվում է, որ հեռուստատեսությունը իշխանության շնորհն է տրված Դաշնակցությանը` այդպես չէ:  Դաշնակցությունը` որպես կուսակցություն ոչ միայն չի վերցրել այս հեռուստատեսությունը, այլ գաղափարական այն մարդիկ են այնտեղ, որոնք իրենց գաղափարախոսությամբ հանդիսանում են կուսակցության անդամներ. սա առաջին հերթին քաղաքական այս տեսակետի կամ գաղափարական այս ուժի հաղթանակն է եղել կամ առնվազն պարտադրանքն է եղել որոշակի զանգվածների` իշխանություն կլինի կամ որոշում կայացնող մակարդակում, որ  չեն կարող պարզապես անտեսել այս հանգամանքը: Օրինակ` սփյուռքում էլ «Երկիր մեդիան» ունի բավական մեծ տարածություն. սա խոսում է այն մասին, որ վերցնել և գրչի մեկ հարվածով վերացնել այս հեռուստատեսությունը ոչ մեկն իրեն չէր կարող թույլ տալ: Եթե առաջին նախագահը վաղը մյուս օրը գա իշխանության, ինքը այդպիսի համարձակություն կդրսևորի՞, ինչպես որ արվեց «Ա1+»-ի ժամանակ: Մենք կարևորում և արժևորում ենք երկխոսությունը, բայց երբ մեզ մեղադրում են երկխոսություն ծավալելու մեջ, հետո  գալիս են և այդ նույն դաշտում սկսում են մեզ հարվածել արդեն այլ հարթությունից, սա ծիծաղելի է. երբ որ Դաշնակցությանը մեղադրում էին, թե դուք  մի ժամանակ երկխոսության մեջ եք, և Լևոն Տեր-Պետրոսյանը  հայտարարում է` ասելով, եթե պետք է դրանով գործարք դնել, ուրեմն գործարք է սա: Մենք ասում ենք` շատ լավ է, որ երկխոսություն կա,բայց եթե այդ երկխոսությունը չպետք է առնվազն իրականացվի հետևյալ երկու բառակապակցություններով. առաջին` երկխոսություն չի նշանակում անտեսել այլ տեսակետներ, որ կան հասարակության մեջ,  չի կարելի ողջ ընդդիմության անունից խոսել, որովհետև պառլամենտում կա երկու ընդդիմադի ուժ, կան հասարակության մեջ այլ ուժեր ովքեր ընդդիմադիր են, բայց ՀԱԿ-ի հետ չեն, երկրորդ` չի կարող այդ երկխոսության մեջ այնպիսի համաձայնություն լինել ազգի անունից, որը երրորդ երկրներին և արտաքին աշխարհի համար դառնում է որպես միասնական մոտեցում, որով ձևավորվում է նոր մարտահրավեր, որը մեզ համար մտահոգություն է: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՀԱԿ-ը և իշխանությունը Ղարաբաղի հարցում գալիս են այն համաձայնության տարբերակին, որը մեզ համար և հասարակության զգալի շերտի համար մերժելի էր` թե 1998 թվականին, թե նաև հիմա, և հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ինչպիսի ալիք  բարձրացավ. թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանի ներսում դեմ էին արտահայտվում այդ արձանագրությանը: Այս երկուսի շուրջ համաձայնության և առաջ տանելու համար պայմանավորվում են իրար հետ, որ իբրև ընդդիմություն, մեկը մյուսին լեգիտիմացնելով, ինչի գործընթացը արդեն կա, առարկայական է, փորձեն այս գաղափարները առաջ տանեն և իշխանությունը կիսեն միմյանց մեջ:


– Կարո՞ղ ենք ասել` ՀՅԴ-ն վախեցավ, որ վերաբաժանման այն գործընթացում, որը կարող էր տեղի ունենալ իշխանության և ՀԱԿ-ի միջև, կարող է տեղ չունենա այնտեղ, ուստի սա հարմար առիթ է նաև…


– Դաշնակցությունը երբեք չի վախեցել ու չի վախենում` սկսած իր կազմավորման առաջին իսկ օրվանից: Մենք այն քաղաքական ուժը չենք, որ իշխանություն ունենալու կամ չունենալու համար վախ ունենանք, ընդհակառակը` մենք շատ հաճախ հրաժարվել ենք իշխանական այդ քաղցր բարիքներից հանուն հասարակության, հանուն ժողովրդի, հանուն համախմբման, հանուն արտաքին վտանգները կանխելու: Իհարկե, մենք մեր գործունեության մեջ էլ ենք ժամանակի ընթացքում սխալներ գործել, սակայն վատ է այն դեպքը, երբ դու քո սխալները չես ուզում արտահայտես, չես ուզում նշես, որ սխալվել ես, որպեսզի ուղղվելու հնարավորություն ունենաս, այլ փորձում ես քո սխալն անընդհատ առաջ տանել: Բայց երբ առաջին նախագահը հայտարարում է, որ ինքը 1996 թվականին սխալ թույլ չի տվել և հետագայում նույնպես սխալ թույլ չի տվել, իսկ մի՞թե Դաշնակցությանը` որպես քաղաքական ուժ, փակելը սխալ չէր, հեռուստատեսությունը փակելը սխալ չի եղել, ես արդեն կասկածում եմ այն ապագա վարքագծի վրա, որ առաջին նախագահը և գործող իշխանությունը նույն քաղաքական դաստիարակության արդյունք են: Քանի դեռ մենք կառչած ենք այդ դաստիարակությունից, մենք չենք կարող ապագան կառուցել իբրև այն Հայաստանի, որը մարտահրավերները կդիմագրավի:


– Պարոն Մինասյան, Ձեր պատկերացմամբ Ռոբերտ Քոչարյա՞նն էլ է այդ դաստիարակության հետևանք:


– Միանշանակ, 90-ականների դաստիարակության հետևանք են բոլոր երեք նախագահները, և ամեն մեկը իր ժամանակին արել է այն, ինչ կարողացել է: Ես համակարծիք չեմ, որ 2001-2007 թվականները մեզ համար եղել են կործանման շրջաններ. ո՛չ, ես` որպես տնտեսագետ, որպես իրավաբան, փաստերով կարող եմ ապացուցել, որ այդ շրջանում Հայաստանը շատ լուրջ զարգացում է ունեցել: 90-ական թվականների` թե՛ պատերազմական շրջանի, թե՛ էներգետիկ և այլ դժվարությունների ժամանակահատվածում մենք ունեցել ենք կորուստներ, բայց ունեցել ենք նաև ձեռքբերումներ: Ցավոք, ներկայումս մեր կորուստները շատ ավելի մեծ են, քան ձեռքբերումները, բայց պետք է հասկանանք, որ ինչքան շուտ մենք մեր անցյալից դասեր քաղելով ապագան կառուցենք երիտասարդ սերնդի վրա, մենք ավելի շուտ ժամանակակից պետություն կդառնանք, և Դաշնակցությունը այս գաղափարախոսությունը կրելով նոր սերնդի մեջ ազգային պատկերացումն է փորձում ներկայացնել:


– Պարոն Մինասյան, Դուք երկրորդ նախագահի հետ ճանապարհ եք անցել, նա էր, որ բանտերից ազատեց դաշնակցականներին և ինչ-որ չափով հենվեց այն քաղաքական պլատֆորմի վրա, որը Դաշնակցությունն էր ներկայացնում: Այսօր, երբ հիմնական դերակատարները Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են, և հասկանալի է, որ այնտեղ իրեն` որպես օրակարգի կարևոր բաղկացուցիչ, տեսնում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նկրտումների մաս կարող է կազմել Դաշնակցությունը, և եթե նա քաղաքական դաշտ վերադառնալու հայտ ներկայացնի,- Ռուսաստանի օրինակով,- «ազգային ճակատի» կարգախոսի ներքո` նույն Ղարաբաղի, հայ-թուրքական հարցով, եթե ընդվզողը և հակազդողը այս գործընթացներին լինի Ռոբերտ Քոչարյանը ` Դաշնակցությունը կլինի՞ այդ ճամբարում:


– Որքան որ հանիրավի կերպով մեր ընկերները բանտում նստած էին, և այն ժամանակ և հիմա էլ ասում եմ, որ ՀԱԿ ներկայացուցիչներից ոմանք մեր ընկերներին քաղբանտարկյալ չէին համարում և օրինակ` քաղբանտարկյալ են համարում մարդու, ով ՔԿՀ-ում լինելով պատասխանատու պաշտոնական անձ, գլուխ և ոտ էր կոտրում` նրան են համարում քաղբանտարկյալ, որքան էլ, որ մարդկային առումով ես շփում ունեցել եմ Մուշեղ Սաղաթելյանի հետ, այդ թվում` Մարտի 1-ից հետո, երբ նա կալանավորված էր և դատապարտված, բայց կա ստանդարտների հստակ մոտեցում: Ակնհայտ է, որ այդ հանիրավի դատապարտումները մի օր պետք է վերանային, և դրան վերջ տվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կար հստակ պատկերացում ղարաբաղյան հարցում, որ մենք չենք զիջելու, և այսօրվա նույն իշխանության ուղնուծուծը կազմող ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանն էր այդ մոտեցման կրողը, ով դարձավ հիմնական դերակատարներից մեկը, առաջին նախագահին քաղաքական ասպարեզից հեռացնելու համար: Մենք ունեցել ենք 10 տարվա համագործակցություն, մենք եղել ենք իշխանության մաս, ցավոք` ոչ ամբողջական իշխանություն, և հնարավորություն չենք ունեցել մեր ամբողջ ծրագրերը կյանքի կոչելու, եղել է ազգային հարցերում փոխըմբռնման հնարավորություն, որ մենք այդ դաշտում զիջելու ոչինչ չունենք, և սա պահել է մեզ իշխանության հետ սերտ համագործակցության մեջ:


– Պարոն Մինասյան, դուք եղել եք իշխանության, երբ Ռոբերտ Քոչարյանը ընդհանուր պետության շուրջ էր համաձայնության գալիս Ղարաբաղի հարցում, երբ որ տարածքների փոխանակման ճանապարհով Քի Վեսթի շուրջ էր համաձայնության գալիս: Սրանք որքանո՞վ են ընդունելի ՀՅԴ համար:


– Դրանք ընդունելի չեն եղել մեզ համար, և մենք դրա մասին հայտարարել ենք, որ այլ բան է, երբ դիվանագիտական հնար ես գործադրում, այլ բան է ներքին համոզումը` դու ինչի ես գնում: Մեզ համար եղել է գլխավոր երկու խնդիր` ստատուս քվոյի պահպանմանը զուգահեռ իրականացնել Ղարաբաղում և ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագրեր, և երկրորդ կարևոր քայլը` երկրում իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ հնարավորություն կտա ամրացնել ժողովրդին սեփական երկրում պահելու ձգտումը: Միակ ժամանակաշրջանը, երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ունեցել են ժողովրդագրական աճ,- նկատի ունեմ մեկնողների և ժամանողների հարաբերակցությունը,- դա եղել է 2004-2006 թվականները, այսինքն` այն ժամանակահատվածը, երբ Դաշնակցությունը ակտիվորեն համագործակցում էր և գտնվում էր կոալիցիոն հարաբերության մեջ:


– Պարոն Մինասյան, դուք նշեցիք, որ  այդ տարիներին հանիրավի են ազատազրկվել Վահան Հովհաննիսյանն ու մյուսները. երբ Ռոբերտ Քոչարյանը նրանց բոլորին ազատ արձակեց, ինչո՞ւ չեղան արդարացման ակտեր, դատավճիռներ նաև այն շրջանում, երբ Դաշնակցությունը իշխանության էր:


– Որպես իրավաբան ասեմ, որ պարզապես այն քրեական օրենսգիրքը,  որով դատապարտվել էին  մեր ընկերները` վերացվեց,  և այն հոդվածները, որով մեղադրանք էր ներկայացվել նույնպես վերացվեցին: Այստեղ իրավական տեսանկյունից նրբություններ կան, և մենք պետք է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնենք,  տվյալ դեպքում սա չի վերաբերում Վահան Հովհաննիսյանի մասով, որովհետև, որքանով ես տեղյակ եմ, Վահան Հովհաննիսյանը ոչ միայն ընդունում է, որ այո՛, գործողություններն ինքն արել է, բայց պահանջում էր, որ տեսնեին, թե ինչ հոդվածով էին իրեն մեղադրում և քրեական օրենսգրքի այն հոդվածով,  որով իրեն մեղադրում էին,  դա խորհրդային կարգերի դեմ ուղղված հանցագործություն պետք է լիներ և տարօրինակ էր այդպիսի հոդվածով դատապարտել անկախ ՀՀ քաղաքացուն: Այնպես որ, անարդար վճիռներ եղել են թե՛ նախորդ շրջանում, թե՛ հիմա:


– Ձեր` իշխանության եղած շրջանում քաղաքական հետապնդումներ եղել են 2003-2004 թվականներին:  2006 թվականին Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Աշոտ Բլեյան` նրանք բոլորը ենթարկվել են քաղաքական հետապնդման, և ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ով բացեց այդ էջը, որը խոր հետք թողեց միջազգային ատյաններում, և թուլացան մեր դիրքերը աշխարհում:

– Ցավոք, քաղաքական հայացքների համար դատապարտումը մեր երկրից արմատապես չի վերացել` ո՛չ դրա իրավական, ո՛չ քաղաքական հիմքերը, և պատահական չէր, երբ քրեական օրենսգրքում փոփոխություններ էին իրականացնում, մենք հանդես էինք գալիս արմատական այն դիրքերից, որ ինչքան հնարավոր է քրեական օրենսգիրքը պետք է ապաքաղաքականացվի, այսինքն` հանել նրանից այնպիսի ձևակերպումներ և այնպիսի դրույթներ, որոնք կարող են անձին ներկայացնել մեղադրանքի տեսքով, որոնք տարբեր  քաղաքական հայացքներ են կրում կամ տարբերվում է  իշխանության ներկայացուցչից, մենք որոշակի հաջողություններ այս դեպքում ունեցանք, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ օրենքում այպիսի ձևակերպումներ տալ, որ դա դուրս մնա: Հաջորդ կարևոր լուծումը մշտապես ունենալ սեփական զինանոցում քաղաքական և քրեական գործողությունները իրարից տարանջատելու մեխանիզմներ և իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է մշտապես հաշվի առնի և գործադրի այդ մեխանիզմը: Սխալներ միշտ եղել են և՛ 90-ականներին, և՛ 2008 թվականի Մարտի 1-ից հետո: Մենք հայտարարություն ենք արել  Մարտի 1-ից հետո, և կար հանձնաժողով, որի մեջ ես և իմ կուսակից Արտյուշա Շահբազյանը վերապահումով ստորագրեցինք` երեք  հիմնական պահանջով. առաջինը, որ ոստիկանության գործողությունները չեն եղել իրավաչափ, երկրորդ, որ 10 զոհերի մահվան հանգամանքները պետք է բացահայտվեն, և երրորդ` չի կարելի Մարտի 1-ի էջը համարել փակված այնքան ժամանակ, քանի դեռ պատճառները և հետևանքները վերացված չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում