Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է օրենք, որն արգելում է անանուն մեկնաբանությունները համացանցում։ «Տեղեկատվության և հաղորդակցությունների հարցերով Ղազախստանի հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ և հավելումներ մտցնելու մասին» փաստաթուղթը երկրի նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 28-ին։
Մեկնաբանության զետեղումը հնարավոր է կեղծանվան ներքո, սակայն լիարժեք անանունությունը բացառված է, քանի կայքերի տերերը պետք է նույնականացնեն ցանցային մեկնաբաններին էլեկտրոնա-թվային ստորագրության կամ SMS-նույնականացման օգնությամբ։