Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Լարված բյուջետային կացություն է. կառավարության որոշումները «լավ օրից չեն»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը իրատեսական է համարում Սերժ Սարգսյանի հնչեցրած ցուցանիշը՝ 2018 թ-ին ակնկալվող տնտեսական աճի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահականում կազմակերպված ընդունելության ժամանակ՝ հայտարարել է, որ 2018թ-ին ավելի լավ արդյունքներ են գրանցվելու և 6 տոկոսից ավել տնտեսական աճ է արձանագրվելու։

«Հինգ տոկոս միջին հաշվով տնտեսական աճը, որը այս կառավարությունը սահմանել է , ձևակերպել է իր օրակարգում և միջնաժամկետ ծրագրի հիմքում է դրել, թերևս իրատեսական է։ Պետք է հաշվի առնենք այն իրողությունները և գործոնները, որոնք այս տարվա ընթացքում ձևավորվել են և, հավանաբար, կշարունակվեն հաջորդ տարվա ընթացքում հետագծի շրջանակներում: Այս տարվա 11 ամիսների ընթացքում հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.3% է»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ տարին նախևառաջ բարենպաստ է եղել արդյունաբերության համար՝ թե՛ արտադրության, թե՛ արտահանումների մասով՝ 11,3 տոկոս աճ է եղել , ինչը պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերությամբ, պղնձի բարձր գներով։

«Կոնյուկտուրան այս տարի շատ բարձր էր հատկապես պայմանավորված Չինաստանի ներկայացրած բարձր պահանջարկով , չինական տնտեսությունն աճում է, այս տեսանկյունից կարելի է ասել ամբողջ աշխարհը զգում է դա , այդ թվում մեր հանքարդյունաբերության սեկտորը։ Երկրորդը՝ նախորդ տարվա համեմատ այն բացասական տենդենցները, որ առկա էր գյուղատնտեսության և շինարարության ոլորտում՝ այս տարի շտկվել է։ Այս տարի տեսնում ենք, որ նախևառաջ շինարարության ոլորտում վերականգնվել է աճը, ճիշտ է շատ թույլ՝ 0.4%, բայց վերականգնվել է: Գյուղատնտեսության ոլորտում էլ նախորդ տարի շատ մեծ էր անկումը, իսկ այս տարվա 11 ամսվա տվյալներով դեռ 3.9%–ի անկում կա»,-նշեց տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ աճի վրա ազդեցություն է ունեցել նաև Ռուսաստանի գործոնը, տնտեսության ակտիվացումը , մասնավոր տրանսֆերտների մոտ 20% աճ է գրանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում