Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ աշնան սկզբին Թուրքիայի վարչապետ Էրդողանը (ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը) այցելելու է Ռուսաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 7-8-ը Յարոսլավլում կայանալիք համաշխարհային քաղաքական ֆորումի աշխատանքներին։ Այս մասին այսօր հայտարարել է Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովը.
«Ֆորումի աշխատանքներին մասնակցելու են թե՛գործող, թե՛ նախկին նախագահներ։ Այս ֆորումի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կլոր սեղաններ են անցկացվել Մադրիդում, Ռիգայում, Պեկինում, Բրյուսելում։
Քանի որ ֆորումի ձևաչափը չի փոխվելու, իսկ նրան մասնակցել ցանկացող անձանց թիվը բավական շատ էր, ուստիև առաջին անգամ ստիպված եղանք ընտրություն կատարել»։
Հիշեցնենք, որ Էրդողանի վերջին ռուսական այցը համընկել է 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրի 90-րդ տարելիցին։ Այդ ժամանակ Էրդողանը Մեդվեևին նվիրեց միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի այդ պայմանագրի՝ նախապես իր հետ վերցրած պատճենը։