Քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է և հնարավորություն է տալիս շատ միջոցներ ներգրավվել, դրանք պետք է իրականացվեն օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը կապվում է օրենքով գողերի հետ: