Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

2018-ին գործարարների ռազմավարական ուղին չի փոխվի, վարչապետի անձը կարևոր չէ

«2018 թ-ը քաղաքական փոփոխությունների տարի չի լինելու, կուրս չի փոխվելու, իսկ անձերի փոփոխությունը միշտ ավելի հեշտ մարսելի է, տնտեսական առումով նոր ներդրումների, աշխատատեղերի, զարգացումների տարի է լինելու»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք 2018 թ-ի քաղաքական զարգացումները կապված երկրի վարչապետի հետ, գործարար միջավայրի համար չեն հանգեցնելու նոր խաղի կանոնների, եթե երկրի ղեկին չմնա Սերժ Սարգսյանը։

«Մենք նոր մտնում ենք պառլամենտարիզմ, դա նշանակում է՝ կարևորը ընտրությունների արդյունքում ԱԺ- ում ով ունի մեծամասնություն, որ ուժն է կառավարություն ձևավորում։ Ապրիլին Սահմանադրության բոլոր դրույթները ուժի մեջ մտնելուց, այս քաղաքական ուժի դերը չի փոխվում, քաղաքական ուժն իր միջից որոշում է՝ ինչ է անելու, նախկինում նախագահն էր առաջադրում, իրենք էին քվեարկում կամ հաստատում, հիմա իրենք իրենց միջից կընտրեն պետության գլուխ՝ նախագահ, որը մեզ կներկայացնի, իրենք իրենց միջից կընտրեն, կամ կվերընտրեն կառավարություն։ Կուրս չի փոխվելու, իսկ դրա համար, որպես գործարարի, կարևորը՝ ռազմավարական ուղին չփոխվի, օրենսդրությունը չփոխվի։ Տակտիկական հարցերում, ինչպես նախագահն ասաց վերջերս՝ ժամանակը կգա, ոչ մի պաշտոն թափուր չի մնա, մի անհանգստացեք»,- շեշտեց նա։

Արսեն Ղազարյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահականում գործարարների հետ հանդիպմանը։ Նրա դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը իրատեսական ցուցանիշներ է հնչեցրել՝ ասելով, որ 2018 թ-ին ունենալու ենք ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, տնտեսական աճը կլինի 6 տոկոսից ավելի։ Արսեն Ղազարյանը ընդգծեց, որ կարևոր է նախագահի հնչեցրած ցուցանիշը, ըստ որի, 2017 թ-ի 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է, ինչպես նաև առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը։ Արսեն Ղազարյանը կարևորեց նաև Հարկային օրենսգրքով թելադրվող փոփոխությունները։

Անդրադառնալով հարցին, եթե հուսադրող ցուցանիշներ ունենք, ապա ինչու քաղաքացիների կենսամակարդակը չի փոխվում, Արսեն Ղազարյանն ասաց, որ աճի տեմպերը դեռևս բավարար չեն, այդպիսի տեմպերով 10 տարի անհրաժեշտ կլինի կենսամակարդակի զգալի փոփոխության համար։

«Եթե մենք չհասցնենք աճը մոտակա տարիներին 7-10 տոկոս, եթե մենք չունենանք աշխատատեղերի 30-40 հազար նոր տեղեր, եթե չունենանք աշխատավարձերի ինդեքսավորում, ժողովուրդն այս տեմպերն իր կենսամակարդակի վրա անմիջապես չի զգա, գնաճը կգնա, գնաճի մեղմման մեխանիզմներն ավելի քիչ կլինեն, մարդիկ կասեն՝ իրոք ցուցիշները աճել են, բայց մենք մեր մաշկի վրա չենք զգա։ Այսինքն՝ սա աճ է, որը որակապես դեռևս կենսամակարդակի վրա չի ազդում, դրա համար մենք բավարարված չենք, մենք ընդգծում ենք, որ լավ է, հասանք, բայց սա դեռ մեր սթարթափն է, զարգացման նախադուռն է»,- շեշտեց նա։

Ըստ նրա՝ ցուցանիշը բավարար չէ աղքատության մակարդակը նվազեցնելու, աշխատատեղեր ստեղծելու, գնաճը հաղթահարելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում