Աֆղանստանում բրիտանացի զինվորականները հիասթափված են այն բանից, որ հրամանատարությունը Սուրբ Ծննդի առիթով նրանցից յուրաքանչյուրին տրամադրել է 1-ական ֆունտ ստեռլինգ։
Ինչպես հայտնում է RT հեռուստաալիքի կայքը՝ ընդհանուր առմամբ մոտ 500 զինվորականներ ստացել են 500 ֆունտ՝ տոնական միջոցառումների անցկացման համար։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնից ամերիկացի զինծառայողներին ուղարկել են 8 տոնածառ, հնդկահավեր, զարդարանքներ, նվերներ և «Աստղային պատերազմների» նոր ֆիլմի պատճենը՝ համատեղ դիտման համար։
Քաբուլում բրիտանացի սպաերից մեկը նշել է, որ սեփական զինվորական կադրերի նկատմամբ մոտեցման մեջ տարբերությունը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև ցնցում է։ Այն պատճառով, որ Սուրբ Ծննդին ուղարկված գումարը նույնիսկ սուրճի չի բավականացնի, զինվորների մոտ բարոյականությունը տուժում է։ «Մեր բանակը չունի այնքան գումար, որքան ԱՄՆ-ի բանակը, սակայն նույնիսկ դանիացիներն ու մոնղոլներն են ավելին անում իրենց զինվորականների համար»,-հավելել է նա։