Renault Duster-ն ու Toyota Camry-ն գլխավորել են 2018-ի ամենասպասված մեքենաների ցուցակը։ 2017 թվականի սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում Dacia բրենդի ներքո կայացել է Renault Duster-ի դեբյուտը։ Երկրորդ տեղում սերնդափոխված Toyota Camry-ն է։
Երրորդ հորիզոնականը պատկանում է բենզինային և հիբրիդային շարժիչների լայն գամմայով Mitsubishi Eclipse Cross-ին։
Սպասումների ավտոմոբիլային վարկանիշում են հայտնվել նաև Subaru Legacy-ն, Jaguar E-Pace-ը, Lexus LS-ը, Volvo XC40-ը, BMW X7-ը, Volkswagen Teramont-ը, KIA Stinger-ը։