Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Կխոսի՞ Սերժ Սարգսյանն ամսի 22-ին

Հունիսի 22-ին Ստրասբուրգում, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում նախատեսված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Կասկած չկա, որ այդ ելույթը վերաբերելու է ոչ միայն Հայաստանին և տարածաշրջանին առնչվող արտաքին հարցերին, այլ նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ժողովրդավարության խնդիրներին, 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո առկա ճգնաժամին: Գրեթե կասկած չկա նաև, որ Սերժ Սարգսյանն այդ ելույթի ընթացքում փորձելու է որպես իր կատարած դրական քայլեր, որպես ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործողություններ ներկայացնել և նման ձևով Եվրոպայի առջև խաղարկել այն քայլերը, որ նա կատարեց վերջին երկու-երեք ամիսների ընթացքում՝ ներքաղաքական երկխոսության այսպես ասած «առաջին փուլի» շրջանակում: Բայց, ըստ ամենայնի Սերժ Սարգսյանն ինքն էլ է հասկանում, որ այդ ամենը քիչ է լինելու բավարար տպավորություն թողնելու համար:

Բանն այն է, որ Արևմուտքը, հստակ և կոնկրետ ողջունելով նրա գործողությունները, նույնքան հստակ էլ ակնկալիքներ է հայտնել դրանց շարունակության վերաբերյալ: Եվ, ըստ ամենայնի, ԵԽԽՎ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի նկատմամբ պահանջներն ավելին են լինելու, ինչը Սարգսյանը չի կարող չպատկերացնել: Հետևաբար պետք է ենթադրել, որ նրա ելույթում կլինի ինչ-որ մի ինտրիգ, տարր՝ ուղղված Արևմուտքի ակնկալիքների բավարարմանը, և Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա ԵԽԽՎ ամբիոնում ընդունել ժողովրդավարի և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարողի վեհ կեցվածք:

Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ կփորձի հունիսի 22-ի ելույթից առաջ ներքաղաքական կյանքում որևէ նոր քայլ կատարել այսպես ասած «հանդուրժողության» տրամաբանության մեջ, կամ երկխոսության շրջանակում: Մասնավորապես, խոսքը կարող է լինել հենց պատվիրակություններով բանակցելու ընդդիմության առաջարկին արձագանքելու մասին: Բայց, հավանական է նաև, որ Սերժ Սարգսյանն այդ արձագանքը հնչեցնի հենց ամբիոնից, հունիսի 22-ին, ԵԽԽվ առաջ, փորձելով այդպիսով ԵԽԽՎ նստաշրջանի իր ելույթը վերածել նաև բենիֆիսի:

Եվ գուցե հենց դրանով, այսինքն՝ ինտրիգը, խորհրդավորությունը հասունացնելու մտադրությամբ է պայմանավորված նրա այժմյան լռությունը: Ավելին, չի բացառվում նաև, որ այդ «բենիֆիսի» ֆոնն էլ ավելի գունեղ դարձնելու համար է նա այժմ իշխանական տարբեր գործիչների հրահանգում բացասական արձագանքներ հղել ընդդիմությանը, որպեսզի ձևավորված ընդհանուր ֆոնին է՛լ ավելի ընդգծվի իր հանդուրժող կերպարը Ստրասբուրգի ամբիոնում:

Պետք է երևի թե արձանագրել, որ, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի նման գործողությունը, եթե իհարկե կա այդպիսի մտադրություն կամ պլանավորում, իսկապես կարող է բավական էֆեկտիվ լինել թե՛ ԵԽԽՎ-ում նրա այսպես ասած բենիֆիսի, թե՛ Հայաստանում ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունների հարցում նրա վարկի, թե նաև դրանից երեք օր անց Կազանում կայանալիք Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հերթական եռակողմ բանակցությունից առաջ իր դիրքերի ամրացման առումով:

Լուսանկարը` Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում