Պակիստանը դատապարտում է «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան» և հրաժարվում ճանաչել Հայաստանը որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Պակիստանի Սենատի փոխնախագահ Մոլանա Աբդուլ Գաֆուր Հայդարին՝ ելույթ ունենալով այսօր Բաքվում «Իսլամական համերաշխության տարի-2017. Միջկրոնական և միջմշակութային երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը չի իրագործի ԼՂ հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերը, Պակիստանի որոշումը կմնա անփոփոխ։
«Պակիստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններին»,-ասել է Սենատի փոխխոսնակը։