Մոսկվայում ավարտված սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկության վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ են նվաճել:
Հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ գտնվեց եւ դարձավ ոսկե մեդալակիր (14.175 միավոր): Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսել է ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝ Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել (13.800):
Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում (13.500):