Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած.անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 207 ՍԼ 64 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված 270 ԼՕ 64 պետհամարանիշի ջրատար ավտոմեքենային:
Փրկարարներն ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ. 1984 թ.):
Շտապօգնության աշխատակիցները, տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվել է բավարար: