Թուրքական անհիմն մեղադրանքների վրա հենված հետապնդումների պատճառով Հունաստան փախած պոլսահայ հայտնի մտավորական Սևան Նշանյանը Twitter-ի իր էջում զետեղել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հետ իր նկարը։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Նոր Յառաջ»-ը:
«Թաներ Աքչամի հետ Թուրքիայի ապագային վերաբերող նախագծեր կազմելու գործընթացի մեջ ենք։ Մի՛ մտահոգվեք, լավ պիտի լինի»,- գրել է Նշանյանը նկարի տակ։