Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

88-ի շարժում 30. Շարժման առաջին ծրագիրը

Հայոց Համազգային շարժման հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 1989թ. նոյեմբերին, սակայն ՀՀՇ-ն փաստացի ձևավորվել է 1988թ. օգոստոսի 19-ին` Ազատության հրապարակում: ՀՀՇ-ի հիմնական գաղափարախոսներից մեկը` Վազգեն Մանուկյանը, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անունից այդ օրը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում կարդացել է ՀՀՇ-ի ստեղծման մասին փաստաթուղթը: Վազգեն Մանուկյանի այդ պատմական ելույթում սահմանվում էր նորաստեղծ կուսակցության գաղափարական դիմագիծն` նրան արմատապես տարբերելով հայ ավանդական կուսակցություններից: «Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի հովանավորության վրա:

Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով և ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին: Ստրկամտության արտահայտություն է նաև այն մտայնությունը, ըստ որի` ազգն ունի մշտական բարեկամ և մշտական թշնամի: Մենք մերժում են անբարոյական և մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը մի կողմից, իբրև “դիվանագիտություն”, ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ և համաժողովրդական քծնանք այլ ժողովրդի նկատմամբ, մյուս կողմից` պահանջում է թշնամություն քարոզել մյուս ժողովուրդների կամ կրոնների դեմ»,-պատմական ելույթում ասել է Վազգեն Մանուկյանը:

Այս ելույթը հնչել է մոտ երեսուն տարի առաջ, սակայն դրանում արտահայտված մտքերը, գաղափարները, «երրորդ ուժի բացառման» սկզբունքն արդիական են նաև այսօր: Երրորդ հանրապետության առաջին տարիներին Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության հիմքում հենց այս սկզբունքներն էին, ինչի շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատված էին «ավագ եղբոր» բարդույթից և իրապես ծառայում էին Հայաստանի շահերին: Ավելին` հենց այս սկզբունքներն էին ընկած Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային հոդվածի հիմքում, որտեղ ԼՂ խնդրի լուծումը ներկայացվում էր Հայաստանի զարգացման համատեքստում: Սակայն Հայաստանի արտաքին քաղաքականության պրագմատիզմն աստիճանաբար նահանջեց` երկրում դեմոկրատական և ընտրական ինստիտուտների հետընթացին զուգահեռ:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունն արմատապես շեղվեց Շարժման առաջին ծրագրի փիլիսոփայությունից, «երրորդ ուժի բացառման» սկզբունքից, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները ձեռք բերեցին ակնհայտ վասալային բնույթ:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին իրավիճակն արմատապես չի փոխվել` թեև Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի բազմավեկտոր ու դիվերսիֆիկացված է դարձել: 1988թ-ի օգոստոսի 19-ի ՀՀՇ առաջին ծրագիրն` որոշակի ժամանակագրական խմբագրումներով, հայ իրականության ամենաիրատեսական քաղաքական ուղերձն է նաև այսօր, մանավանդ, որ համազգային շարժման 30-րդ տարեդարձին ընդառաջ Հայաստանը դարձյալ կանգնած է ապագաղութացման անհրաժեշտության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում