Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 7-րդ տուրում «Արթիկը» հյուրընկալվելիս 80-77 հաշվով հաղթել է «Շիրակին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվլ Հակոբ Հակոբյանը «Շիրակից», որը վաստակել է 29 միավոր:
ՖԻՄԱ-ն 108-66 հաշվով հաղթել է «Ինժեներին»: Տուրի վերջին խաղում «Ուրարտուն» տոնել է վեցերորդ անընդմեջ հաղթանակը, հյուրընկալվելիս 88-63 հաշվով առավելության հասնելով «Գրանդ սպորտի» նկատմամբ:
Այսպիսով, ավարտվեց Ա լիգայի առաջին շրջանը: «Ուրարտուն» 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը երկու միավորով գերազանցելով «Արցախին»: