Աշխարհի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը` Citigroup-ը, այս գիշեր ենթարկվել է հարձակման հաքերների կողմից, որի հետևանքով նրա ցանցից գողացվել են մի քանի հարյուր հազար հոգու անձնական տվյալներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ընկերությունը հայտարարել է, որ գողացվել են հաճախորդների մոտ 1%-ի տվյալները` անուններ, հաշվեհամարներ և կոնտակտային տեղեկություններ: Սակայն այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ծննդյան ամսաթիվը, սոցիալական ապահովագրության համարները, քարտերի վավերականության ժամկետները և կրեդիտ-քարտերի կոդերը, մնացել են անվնաս: