Վրաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովում կհաստատվի ապագայում դաշինքում Վրաստանին ընդունելու վերաբերյալ Բուխարեստի որոշումներին հավատարմությունը: Այս մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջղալաձեն: Մոտ օրերս վրացական պատվիրակությունը՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, կմեկնի Պորտուգալիա՝ մասնակցելու դաշինքի գագաթնաժողովին: «Մենք հուսով ենք, որ Լիսաբոնի գագաթնաժողովը մեկ անգամ եւս կհաստատի հավատարմությունը Բուխարեստում ընդունված որոշումներին, եւ որ Վրաստանը հաջողությամբ առաջ է շարժվում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհով»,- ասել Է Մանանա Մանջղալաձեն: