Ted
«TED + www.1in.am «Առաջին Լրատվական»»՝ համաշխարհային հանրահայտ կրթական հարթակի և կայքէջի համատեղ նախագիծն է։ Այսուհետ TED-ի ամենահայտնի ելույթները, ծիծաղաշարժ և հետաքրքիր մուլտֆիլմերը հասանելի կլինեն www.1in.am-ում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։
*
TED talks․ Էման Մոհամմեդ. Քաջություն պատմելու թաքնված պատմությունը

19 տարեկանում ես սկսեցի իմ կարիերան որպես առաջին կին ֆոտոլրագրող Գազայի հատվածում՝ Պաղեստինում: Իմ աշխատանքը, որպես ֆոտոլրագրող համարվում էր լուրջ վիրավորանք տեղի ավանդույթներին, եւ դարձավ հրարատեւ խայտառակություն իմ եւ իմ ընտանիքի համար: Իմ ներկայությունը արական սեռի կողմից գերակշռող ոլորտում անցանկալի էր բոլոր առումներով: Նրանք պարզ հասկացրեցին, որ կինը չպետք է կատարի տղամարդու աշխատանք: Գազայի լուսանկարչական գործակալությունները մերժում էր ինձ վերապատրաստելիմ սեռի պատճառով: «Ոչ» -ի նշանը բավականին ակնահայտ էր:

Մի անգամ իմ գործընկերներից երեքը ինձ տարան բաց օդային հարվածային տարածք, որտեղ պայթյունների ձայնը միակ ձայնն էր, որը ես կարող էի լսել: Փոշին պատել էր օդը, իսկ հողը ճոճանակի պես ճոճվում էր ոտքերիս տակ: Ես այն ժամանակ հասկացա, որ մենք այնտեղ չենք գնացել իրադարձությունը վավերագրելու համար, երբ նրանք երեքով նստեցին զրահապատ Ջիփըեւ ետ սլացան, ձեռքով թափահարելով եւ ծիծաղելով՝ թողնելով ինձ բաց օդային հարվածային տարածքում:

Մի պահ ես սարսափեցի, ինքս ինձ խղճալով եւ նվաստացված զգալով: Իմ գործընկերների գործողությունը միակ մահվան սպառնալիք չէր նրանց կողմից բայց ամենավտանգավորն էր:

Գազայում կնոջ կյանքը չի գնահատվում: Մինչեւ վերջին ժամանակներս շատ կանանց չեր թույլատրվում աշխատել կամ ուսում ստանալ: Նմանատիպ երկակի պատերազմների ժամանակ,երբ կիրառվում են սոցիալական սահմանափակումներ կանանց նկատմամբ եւ տեղի է ունենում Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը, կանանց մութ եւ վառ պատմությունները անհայտանում էին: Տղամարդկանց համար կանանց պատմությունները համարվում էին աննշան:

Ես սկսեցի ավելի ուշադիր հետեւել Գազայում ապրող կանանց կյանքին: Իմ սեռի շնորհիվ ես կարող էի մուտք գործել մի աշխարհ ուր իմ գործընկերերի մուտքը արգելված էր: Բացի ակնհայտ ցավից եւ պայքարից այնտեղ առկա էր ծիծաղի եւ ձեռքբերումների չափաբաժին: Գազա քաղաքի ոստիկանության բաժնի դիմաց, Գազայում առաջին պատերազմի ժամանակ, Իսրայելի օդային հարձակումը կարողացավ կործանել բաժանմունքը եւ կոտրել իմ քիթը: Այդ պահին, ես միայն տեսնում էի սպիտակ, վառ սպիտակ, այս տիպի լույսեր: Մտածեցի կամ կուրացել եմ կամ դրախտում եմ: Երբ կարողացա բացել աչքերս ես վավերագրեցի այս պահը:

Մոհամեդ Խադերը՝ պաղեստինցի աշխատողը ով անց էր կացրել 20 տարի Իսրայելում, որպես իր կենսաթոշակային ծրագիր որոշեց կառուցել չորս հարկանի տուն, որը մարտական առաջին գիծի հարևանությամբ դարձավ, եւ նրա տունը հավասարեցվեց հողին: Մնացել էին միայն նրա աղավնիները, ջակուզին, եւ մի լոգարան, որը նա բերել էր Թել Ավիվից: Մոհամեդը լոգարանը դրեցորմաքարի վրա եւ սկսեց ամեն առավոտ երեխաներին լոգանք տալ:

Իմ աշխատանքը ոչ թե կայանում էր պատերազմի սպիները քողարկելու մեջ այլ ամբողջությամբ ցուցադրելու Գազայի բնակիչների անտեսանելի պատմությունները: Որպես պաղեստինցի կին ֆոտոնկարիչ, պայքարի ճանապարհը, գոյատեւումը եւ առօրյա կյանքը ոգեշնչեցին ինձ հաղթահարել համայնքի արգելքները եւ տեսնել պատերազմի մեկ այլ մասը եւ նրա հետեւանքները:Ես դարձա վկա իմ ընտրությամբ՝ փախչելու կամ մնալու: Շնորհակալ եմ:

(Ծափահարություններ)