Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր մերժել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի հայցը:
Հայցը բավարարվել էր առաջին ատյանի դատարանում:
Հիշեցնենք 2010 թվականի հոկտեմբերի 14-ի մի հոդվածում հրապարակված տեղեկությունները գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լևոն Սարգսյանը և Ռուբեն Հայրապետյանն իրենց պատիվն ու գործարար համբավը արատավորող էին համարել:
ԱԺ երեք պատգամավորներ օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դեմ հայց էին ներկայացրել և շուրջ 6 մլն. դրամ էին պահանջել:
Վերաքննիչ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում 30 օրվա ընթացքում: