Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ Վարշավայում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Լեհաստանը Վրաստանի գլխավոր գործընկերներից ու դաշնակիցներից մեկն է ՆԱՏՕ տանող ճանապարհին:
Դ.Բաքրաձեն մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 56-րդ տարեկան նստաշրջանին, որն սկսվել է անցած ուրբաթ օրը եւ այսօր ավարտվում է Վարշավայում: Ինչպես այսօր հաղորդել են վրաստանյան գործակալությունները, նիստի ընթացքում Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր երկիրը պաշտպանելու է Վրաստանի խնդիրը: