Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կազանի առումը

Վիեննայում տնտեսական ֆորումին մասնակցող վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի դրանք ստորագրելու համար: Ըստ ամենայնի, սա վկայում է, որ Հայաստանի իշխանությունը տեղեկացված է Ադրբեջանի չստորագրելու մասին: Այսինքն, պաշտոնական Երևանը կամ գիտե, կամ վստահ է, որ Ադրբեջանը չի ստորագրելու Հիմնական սկզբունքների համաձայնագիրը, որը, ըստ տարբեր խոսակցությունների, և ըստ Դովիլում Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի ընդունած հայտարարության, հունիսի 25-ին Կազանում պետք է դրվի կողմերի առջև: Հազիվ թե Տիգրան Սարգսյանն այդպիսի հայտարարություն աներ, եթե հայկական կողմի համար Կազանի հանդիպմանը տեղի ունենալիքը անորոշություն պարունակեր: Եվ հազիվ թե այդպիսի հայտարարություն արվեր, եթե որոշակի լիներ, որ Ադրբեջանը ոչ թե չի ստորագրելու, այլ ստորագրելու է սկզբունքները:

Այսինքն, կարելի է թերևս ենթադրել, որ Կազանում հունիսի 25-ին տեղի ունենալիք հանդիպմանը Հիմնական սկզբունքների մասին փաստաթուղթը չի ստորագրվի: Չնայած Մինսկի խմբի համանախագահների եռյակը Դովիլի հայտարարության ժամանակ կոչ էր արել կողմերին ստորագրել Կազանի փաստաթղթի տակ, սակայն միևնույն ժամանակ նույն հայտարարության մեջ հստակ արված այն պնդումը, որ պատերազմը ելք չէ և կբերի ընդամենը նոր կորուստների, հուշում է, որ երեք նախագահներն իրենք էլ չէին հավատում Կազանում որևէ բան ստորագրելու հեռանկարին և այդ իսկ պատճառով էլ կողմերին, իսկ տվյալ դեպքում՝ Ադրբեջանին հստակ զգուշացնում են, որ մտքով չանցնի պատերազմ սկսելը:

Այդպիսով, կարելի՞ է արդյոք ասել, որ Կազանի ինտրիգը մեռավ դեռ կարգին չծնված և չծավալված:

Երևի թե դեռ վաղ է, որովհետև Հայաստանի իշխանության համար Կազանն ունի նաև ներքաղաքական պրակտիկ նշանակություն: Իշխանությունն անկասկած կփորձի ղարաբաղյան կարգավորման գործընթացի այդ հանդիպումն օգտագործել ներքաղաքական գործընթացում ժամանակ շահելու համար՝ պատճառաբանելով, որ Կազանում բավական էական զարգացումներ են սպասվում և ինքն այժմ զբաղված է դրանով: Պետք է նկատել, որ դրան դեմ չի լինի նաև ընդդիմությունը, քանի որ այդպիսով ընդդիմությունը կարող է ևս որոշակի ժամանակ շահել իր հետագա մարտավարական ճշգրտումների համար, առավել ևս, որ ներկայումս ընդդիմությունն իշխանության պատասխանի սպասման մեջ է: Այնպես որ առաջիկա ամսին ներքաղաքական զարգացումները ամենայն հավանականությամբ կստորադասվեն ղարաբաղյան խնդրին, սակայն բեկումնային զարգացումներ այդ խնդրում հազիվ թե լինեն: Այնուհանդերձ, մենք կրկնել ենք, և երևի թե ավելորդ չէ այդ մասին անընդհատ հիշատակելը, որ ղարաբաղյան հարցում ըստ էության բեկումնային գործընթացները ոչ թե այս կամ այն քաղաքում հանդիպումների ժամանակ են տեղի ունենում, այլ տեղի են ունենում մեր երկրի առօրյա կյանքում:

Եթե այդ կյանքում տեղի են ունենում դեպի սահմանադրական, իրավական, ազատ պետություն տանող համակարգային փոփոխություններ, ապա Ղարաբաղի հարցում տեղի է ունենում բեկում հօգուտ մեզ, իսկ ինչքան այդ փոփոխություններն ուշանում են, այդքան իրավիճակը բեկվում է հօգուտ Ադրբեջանի, կամ առնվազն ի վնաս մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում