Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Կարեն Կարապետյանի հանձնարարականը դեմ է Հանրապետականին և աշխատում է ի վնաս ՀՀԿ-ի

2018 թվականը դեռ չսկսված՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եկող տարվա համար 14 կետից բաղկացած հանձնարարականներ է տվել մարզպետներին: Նա պատվիրել է մինչև տարեվերջ մշակել ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն իր կողմից առաջադրված 14 ուղղությունները կամ ցուցանիշները: Օրինակ, 2017թ-ի համեմատ պետք է աճեն մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտները, մարզում պետք է տարանջատվեն գյուղատնտեսական կլաստերները և դրանց հիման վրա ներկայացվեն ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների հիմնման, գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուների թվերը: Կամ՝ ավելացնել գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսները, բարձրացնել կրթական հաստատությունների կառավարման արդյունավետությունը և կրթության որակը: Հանձնարարականների թվում տեղ են գտել նաև ներդրումներին և զբոսաշրջությանը վերաբերող ծրագրերը:

Միշտ էլ բարձրաձայնվել է մեր երկրում տարածքային ոչ համաչափ զարգացված լինելու խնդիրը և համաչափ զարգացում ապահովելու անհրաժեշտությունը, բայց այդ ուղղությամբ առանձնապես քայլեր չեն արվել: Եվ սոցիալական կամ տնտեսական առումով Հայաստանի տարբեր մարզեր տարբեր մակարդակ ունեն: Դրա վառ ապացույցն է այս շաբաթ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ աղքատության վերաբերյալ զեկույցը, որտեղ հստակ երևում է մեր մարզերի անհամաչափ ոչ թե զարգացվածությունը, այլև աղքատությունը: Այդպիսով, ամենաաղքատ մարզը Շիրակն է, որտեղ աղքատ է բնակչության մոտ կեսը կամ 45․5 տոկոսը: ԱՎԾ-ի ցուցակում երկրորդ տեղում Լոռու մարզն է՝ 35․8 տոկոսով, երրորդը Կոտայքն է՝ 35․4 տոկոսով, չորրորդը Տավուշի մարզն է՝ 33․8 տոկոսով և այդպես շարունակ: Իսկ «ամենահարուստ» մարզը, ըստ ԱՎԾ-ի, Արագածոտն է, որտեղ աղքատությունը «ընդամենը» 15․7 տոկոս է:

Եվ, ավանդաբար, սոցիալ-տնտեսական պատկերը մեր մարզերում հենց այսպես էլ եղել է: Եվ որ մարզերում հանքաարդյունաբերություն կամ ակտիվ գյուղատնտեսություն կա, այնտեղ աղքատության մակարդակը մի փոքր ցածր է, հակառակ պարագայում ունենք այն, ինչ ունենք: Եվ, իհարկե, մարզպետներն այդտեղ մեծ գործ ունեն անելու՝ ներդրումների համար գրավիչ դարձնելու իրենց տարածաշրջանը: Բայց արդյոք այդ պաշտոնում մեր մարզպետների հիմնական առաքելությունը դա է: Տրամաբանորեն և ի պաշտոնե՝ այո, բայց քաղաքական առումով՝ դժվար թե: Եվ այս երկու՝ մարզի զարգացման ու քաղաքական պարտականությունների մրցակցության մեջ տուժողը միշտ առաջինն է եղել: Գործող իշխանությունների կամ իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետական կուսակցության կողմից մարզպետների առաջ միշտ խնդիր է եղել դրված՝ հնարավորինս ՀՀԿ-ականացնել այդ մարզերը: Նախ, վարչական լծակները հնարավորինս իրենց ձեռքում պահել և մարզային նշանակության բոլոր պաշտոններում ու անգամ շարքային աշխատողներին իրենց կուսակցության ներկայացուցչին նշանակել: Իսկ եթե տարածքային կուսակցական կառույցում հարմար թեկնածու չեն գտնում, ապա նշանակում են մեկին, որին հետո ստիպում են անդամակցել ՀՀԿ-ին:

Մարզպետներն այնուհետև պետք է հոգ տանեն, որ իրենց տարածքի գյուղապետերն ու քաղաքապետերը ընտրվեն իրենց կուսակցությունից, հակառակ պարագայում, ընտրվելուց հետո նրանք նույնպես պետք է անդամակցեն ՀՀԿ-ին: Իսկ որ ամենակարևորն է, համապետական ընտրություններին մարզպետները նշանակվում են մարզային ընտրական շտաբերի ղեկավարներ ու սուրբ պարտականություն ունենում՝ ապահովելու ՀՀԿ-ի հաղթանակը և վերարտադրությունը, ինչը մեծ հաջողությամբ տեղի է ունենում արդեն երկու տասնամյակ: Եվ այդ ամենն ապահովելու համար մարզպետներին տրված է եղել անսահմանափակ հնարավորություն՝ յուրաքանչյուրին իր խղճի սահմաններում: Օրինակ, ժամանակին ու մինչև այժմ էլ ամեն ինչ ներվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ սկսած մարդասպանությունից: Իշխանություններն ու իրավապահ տարբեր կառույցներ աչք են փակել նրանց իրավական, վարչական տնտեսական անօրինականությունների վրա: Մարզպետները վարչական լծակներն ու հնարավորությունները լիուլի ծառայեցրել են իրենց անձնական շահերին: Նույնը մի փոքր ավելի կամ պակաս չափով տեղի է ունենում նաև հիմա:

Կարող ենք օրինակ բերել վերջին՝ ապրիլյան խորհրդարանական ընտրությունները, որտեղ ՀՀԿ-ն նորից հաղթեց: Նույն Լոռու մարզը, որն աղքատության մակարդակով երկրորդն է, ՀՀԿ-ի համար փայլուն ցուցանիշներ է տվել՝ այդ կուսակցության օգտին են քվեարկել ընտրությանը մասնակցած 138 հազար ընտրողներից 85 հազարը: Եվ երբ ուսումնասիրում ենք մարզային այս տվյալները, տեսնում ես, որ աղքատության ցուցանիշը ուղիղ համեմատական է ՀՀԿ-ի ստացած ձայներին: Տավուշում ընտրություններին մասնակցած 73 հազար ընտրողներից 35 հազարն է ընտրել ՀՀԿ-ին: Եվ այդպես գրեթե բոլոր մարզերում՝ բացառությամբ Կոտայքի, որտեղ ավանդաբար առաջատար է եղել Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը կամ դաշինքը: Այնպես որ, մարզպետների գործունեության մեջ ի պաշտոնե բխած պարտականությունները քաղաքական, կուսակցական պարտականությունների նկատմամբ միշտ երկրորդային, անգամ երրորդային նշանակություն են ունեցել:

Եվ Կարեն Կարապետյանն այդ մասին շատ լավ գիտի, չէ որ վարչապետ նշանակվելուց հետո նա անդամակցել է ՀՀԿ-ին, ՀՀԿ առաջին փոխնախագահն է ու, ի վերջո, ապրիլյան ընտրություններին այդ կուսակցությունը նրա դեմքով է ներկայացրել հանրությանն ու վերը ներկայացված գործիքների օգնությամբ հաղթել: Եվ ուրեմն նա չգիտի՞, թե որն է մարզպետների հիմնական առաքելությունը, և արդյոք չգիտի, որ նրանք դա գերազանց են կատարել: Ուրեմն ինչի համար է նրա այդ հանձնարարականը: Դա Հայաստանի զարգացմանն ուղղված նրա հերթակա՞ն հայտարարությունն է: Այնպես, ինչպես հանրահայտ ներդրողների չկայացած ակո՞ւմբն էր:

Թե՞ մարզպետներին ուղղված այդ հանձնարարականը ներքաղաքական մրցակցության դրսևորում է՝ պայմանավորված 2018թ. ապրիլին իշխանության ներսում տեղի ունենալիք վերադասավորումներով: Գուցե Կ. Կարապետյանն իր այդ նախաձեռնությամբ դեմ է դուրս գալիս իր իսկ կուսակցությանը՝ մարզպետների մոտ փոխելով առաջնահերթությունները: Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ներսում 2018-ին իշխանության ղեկին մնալու պայքարն ընթանում է նաև հանձնարարականների մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում