2010 թ. Ռուսաստանը նորից զիջել է ԱՄՆ-ին գազի արդյունահանման ծավալներով: Այս մասին ասվում է British Petroleum ընկերության Statistical Review of World Energy զեկույցում: 2010 թ. ԱՄՆ արդյունահանել է 611 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ Ռուսաստանը՝ 588.9-ը: Ինչպես գրում է ռուսական Vedomosti-ն, Ռուսաստանը չի կարողացել վերականգնել խոշորագույն գազարտադրողի կարգավիճակը, որը կորցրել էր 2009 թ.:
Պետք է նշել, որ BP-ի տվյալները զիջում են ամերիկյան և ռուսական աղբյուրների տվյալներին: Եթե համեմատենք ռուսական պաշտոնական (651) և ամերիկյան Energy Information Administraion (639 մլրդ խորանարդ մետր գազ) տվյալները, ապա ստացվում է, որ Ռուսաստանը 2010 թ. առաջատար է եղել: Նշվում է, որ տարբեր ընկերություններ և պետություններ օգտագործում են հաշվարկների իրենց մեթոդները:
Օրինակ՝ BP-ն հաշվի է առնում միայն սպառողներին և պատվիրատուներին խողովակաշարով տրամադրված գազը: Նա չի հաշվում այն գազը, որն այրվում է արդյունահանման ժամանակ կամ անպատակ կորչում է, ինչպես հաճախ է լինում ռուսական արտադրություններում: