«Քաղաքացիական օրենսդրությամբ պետք է հստակ նախատեսվեն կանոնակարգումներ, որոնք կապահովեն անհրաժեշտ և համաչափ հավասարակշռումը քաղաքացիաիրավական հարաբերությունների յուրաքանչյուր կողմի համար»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Քաղաքացիական օրենսգիրքը որոշակի ազատականացված մոտեցում է ցուցաբերել: «Եվ հաճախ այս մոտեցումը չարաշահվել է»: Նրա խոսքով՝ դեպքեր են եղել, որ 300 հազար դրամ վարկին գումարվել է 3 մլն դրամ տույժ ու տուգանք. «Ուստի սահմանվելու է տուգանքի առավելագույն չափ, ընդ որում՝ այն չի կարող գերազանցել մայր գումարը»:
Մանրամասները՝ տեսանյութում: |