Google ընկերությունը հունիսի 7-ին թողարկել է Chrome բրաուզերի 12-րդ տարբերակը: Նրանում վերացված են բոլոր խոցելի մասերը, որոնք հայտնաբերվել էին նախորդ տարբերակներում:
Նոր բրաուզերը ավտոմատ կերպով որոշելու է, թե այս կամ այն ֆայլը ինչ աստիճանի վնասակարության է: Եթե համակարգը հայտնաբերի, որ այն կարող է վնասակար լինել համակարգիչների համար, ապա անմիջապես դրա մասին տեղյակ կպահի օգտատիրոջը: Միայն օգտատիրոջ դրական կամ բացասական հրամանի դեպքում բրաուզերը կշարունակի աշխատանքը:
Օգտատերերը կարող են հիմա բրաուզերի հիշողությունից հեռացնել cookie-ները, որոնք ստեղծվում էին Adobe Flash Player-ի կողմից` այսպես կոչված LSO-ն, որի միջոցով այլ կայքեր կարող են հետևել օգտատիրոջ ակտիվությանը համացանցում:
Բրաուզերից հեռացվել են 14 խոցելի բաղադրիչներ, որի համար Google-ն իր ակտիվ օգտատերերին վճարել է 10 հազար դոլար: