Անդրադառնալով այն լուրերին, թե Լուսինե Թովմասյանի ղեկավարած ռադիոն յուրաքանչյուր նոր երգի դիմաց այնպիսի հսկայական գումարներ է պահանջում երգիչներից, որ կարողանում է «յոլա» գնալ միայն մեկ գովազդատուով՝ թերթը զրուցել է Լուսինե Թովմասյանի հետ, ով ծիծաղով է ընդունել այդ բամբասանքները.
«Ես վստահեցնում եմ բոլորին, որ մեկ դրամ անգամ չեմ վերցնում որևէ երգ մեր ռադիոյի եթերում հնչեցնելու դիմաց»: Թերթի դիտարկմանը, որ իր ռադիոյում գովազդ գրեթե չի հնչում, և ուրեմն ինչի՞ հաշվին է գոյատևում ռադիոն, Լուսինեն պատասխանել է. «Պարզապես միայն մեկ գովազդատու ունենալով՝ ես ստանում եմ այնքան գումար, որքան մյուս ռադիոները մի քանի գովազդատուից քիչ-քիչ: Ի դեպ, ստանում եմ ոչ պակաս, ոչ ավելի: Հերիքում է»: