Բաստետբոլի Հայաստանի Ա լիգայի 6-րդ տուրում «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ 75-82 հաշվով պարտություն կրեց «Շիրակից»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայկազ Գրիգորյանը (Շիրակ), ով վաստակեց 33 միավոր:
Տուրի մյուս խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս, հավասար պայքարում 79-71 հաշվով առավելության հասավ «Ինժեների» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արտավազդ Ղռաթյանը (Արթիկ), ով վաստակեց 29 միավոր: