Երեկ Գերմանիայում կրկին մահվան դեպքեր են գրանցվել՝ կապված աղիքային սուր վարակի հետ: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, անհայտ վարակի զոհ է դարձել ևս երկու հոգի:
Մինչև հիմա վարակի աղբյուրը պարզված չէ: Սկզբում որոշվել էր, թե դա Իսպանիայից ներմուծված վարունգն է, ապա որպես պատճառ նշվում էր ծլեցված սոյան: Երկուսն էլ հերքվեցին:
Սակայն երեկ աղբաման նետված վարունգներում կրկին գտել են վտանգավոր մանրէներ: E.coli մանրէն հայտնաբերվել է Սաքսոնիա-Անհալթ մարզի Մագդեբուրգ քաղաքի բնակիչներից մեկի աղբամանում, որի ընտանիքը մեկ շաբաթ առաջ վարակվել էր այս հիվանդությամբ: