Վրաստանի փոխարտգործնախարար Գեորգի Բոկերիան կարծում է, որ անհնար է պայմանավորվել Ռուսաստանի հետ՝ Աբխազիայից եւ Հարավային Օսիայից զորքերի դուրսբերման վերաբերյալ: «Ժնեւյան բանակցությունների սկզբից անցել է երկու տարի, սակայն հիմնարար սկզբունքային հարցերում առաջխաղացում չկա: Եղել են որոշակի արդյունքներ, սակայն մենք գիտենք, որ Ցխինվալի վարչախումբը արգելափակում է դրանք»,- ասել է Բոկերիան` ըստ «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքով` բանակցությունները կարող են իրական արդյունքներ տալ, երբ Ռուսաստանը փոխի իր վերաբերմունքը հարեւան երկրների նկատմամբ: