Թերթը գրում է, որ վերջին օրերին մայրաքաղաքում լուրեր են շրջում, որ որոշ մարդիկ, ներկայանալով որպես համատիրությունների աշխատակիցներ, մուտք են գործում բնակարաններ ու գողություն անում. «Տեղամասային ոստիկանները շրջում են համայնքներով և զգուշացնում բնակիչներին՝ դուռը չբացել անծանոթ մարդկանց առջև»:
Ոստիկանության լրատվականից չեն հերքել այս տեղեկությունը՝ նշելով, որ նման գողությունների մի քանի դեպքեր եղել են, սակայն համատարած բնույթ չեն կրում: Ոստիկանությունից փոխանցել են, որ քաղաքացիներին զգուշացնելով՝ իրենք կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, և չեն բացառել, որ խուճապի առիթ հենց դա է տվել։