Անդրադառնալով Արտաշատում հուլիսի 3-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին՝ «Երկիր»-ը գրում է. «Գործող քաղւսքապետ Գագիկ Մուրադյանից բացի, առաջադրվել են նաև Հարություն Մնացականյանը, որը ՀՀ ոստիկանապետի հովանավորյալն է, և գյուղնախարար Սերգո Կարապետյանի խնամի Վարդան Մնացականյանը: Վերջինս քավոր-սանիկական կապերի մեջ է նաև Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ, ով ընդգծված վատ հարաբերությունների մեջ է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:
Արտաշատցիները գրեթե վստահ են, որ նոր քաղաքապետը լինելու է Վարդան Մնացականյանը: Ի դեպ, նրա առաջադրումը անակնկալի է բերել արդեն չորս անգամ քաղաքապետ ընտրված Գագիկ Մուրադյանին»: