Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական OHL ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։
Հյուրերը վարչապետին են ներկայացրել OHL ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղությունները և շինարարության ոլորտում կուտակած փորձը։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերությունների խմբի մասնակցությանն առնչվող հարցեր։