Թերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին նկատողություն է արել այն առիթով, որ վերջինս մշտապես իր բոլոր հարցազրույցներում և մասնավոր զրույցներում հատուկ շեշտադրում է, որ ինքն ընդամենը «Երևան քաղաքի մենեջեր է». «Քաղաքապետի խոսքերի ենթատեքստն այն է, որ քաղաքական, մասնավորապես՝ ՀՀԿ հարցերով չի զբաղվում»,- գրում է թերթը և հիշեցնում.
«Կ.Կարապետյանը քաղաքապետ է առաջադրվել ՀՀԿ վստահության քվեով: Մի կողմից՝ ինքն էլ է գիտակցում, որ հաշվետու է այն քաղաքական ուժին, որն իրեն առաջադրել է այդ պաշտոնում, մյուս կողմից՝ տարանջատում է իրեն այդ կուսակցությունից: Հայաստանի բնակչությունը 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվալների, կազմել է 3 մլն 254 հազար մարդ, որից 1 մլն 119 հազարը՝ ընդհանուր թվաքանակի 34.4 տոկոսը, Երևանի բնակչությունն է։ Ավելին, Երևանի բնակչությունը քաղաքականապես ամենաակտիվն է։ Այնպես որ, քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է»։