Թերթը գրում է, որ ԱԼՄ Հոլդինգի նախագահ, ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը վաճառել է նախկինում ԱԼՄ հեռուստատեսության շենքը։
«Շենքը Տիգրան Կարապետյանի սեփականությունն Է: Տիգրան Կարապետյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատել է այդ լուրը: Գործարքի գինը Կարապետյանը չի հրապարակել: Ըստ շրջանառվող լուրերի՝ շենքը վերակառուցվելու է որպես հյուրանոցային համալիր: Թե ով է գնորդը, Կարապետյանը չի հրապարակել»,- գրում է «Առավոտ»-ը։