Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

«Նաիրիտի» պարտքն ամեն օր 17-20 մլն դրամով մեծանում է

Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի հայտարարությունը, թե հնարավոր է, որ Հայաստանը 400 մլն դոլար վարկ ստանա Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից, և Հայաստանի ֆինանսների նախարարության պարզաբանումը, թե նման վարկի հայտը «Նաիրիտն» է ներկայացրել, շատ ավելի խնդրահարույց է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Այստեղ նույնիսկ էական չէ՝ կստանա՞ այդ վարկը Հայաստանը, թե՞ չի ստանա, կամ` եթե ստանա, ի՞նչ պայմաններով այն կլինի: Շատ ավելի կարևոր է այն, որ գործող իշխանության մտքով անցել է դիմել ԵվրԱզԷՍ-ին՝ պետության անունից հսկայական պարտք վերցնելու և մասնավոր ընկերության տալու համար: Սա նշանակում է, որ այդ պարտքը համարվելու է արտաքին պետական պարտք, որ այդ պարտքը մարելու է մեր պետությունը, մարելու են մեր սերունդները: Իհարկե, իշխանությունները կարող են ասել, թե այդ 400 մլն դոլարն, ի վերջո, «Նաիրիտը» կամ դրա՝ այսօր փնտրվող (և դեռևս չգտնված) օպերատորը կվերադարձնի պետությանը, երբ «Նաիրիտն» աստիճանաբար ոտքի կանգնի: Սակայն այս «դրական հեռանկարը» խամրում է ոչ միայն և ոչ այնքան չափազանց անհեթեթ կազմված «Նաիրիտի» զարգացման նոր ծրագրի, որքան 4-5 տարի առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձությունների լույսի ներքո:

Բանն այն է, որ «Նաիրիտի» համար նախկինում էլ են զանազան «ներդրումային ծրագրերի» անվան տակ միլիոնավոր դոլարներ դուրս գրվել, բայց այսօր «Նաիրիտը» ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել` կուտակելով 240 մլն (որոշ տվյալներով` 300 մլն) դոլարի հասնող և ամեն օր 17-20 մլն դրամով ավելացող պարտք: Իսկ երբ համեմատում ենք «Նաիրիտով» նախկինում և այսօր զբաղվող անձանց շրջանակը, տեսնում ենք, որ դրանք 100 տոկոսով համընկնում են` գործող վարչապետ, նախկինում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյան, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, «Նաիրիտ գործարանի» տնօրեն Վահան Մելքոնյան: Հենց այս մարդիկ էին, որոնց շնորհիվ 2006թ. իրականացվեց մինչ այժմ անհայտ սեփականատիրոջ պատկանող «Ռայնովիլ» ընկերության կողմից «Նաիրիտի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը: «Ռայնովիլը» «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը ձեռք բերեց 40 մլն դոլարով, սակայն այդ 40 մլն-ը աստիճանաբար վճարեց միայն այն բանից հետո, երբ «Նաիրիտի» բաժնետոմսերը գրավ դրեց ԱՊՀ Միջպետական բանկում` վերցնելով 70 մլն դոլար վարկ: Ընդ որում` գրավը երաշխավորվեց ՀՀ կառավարության կողմից:

Այսինքն` «Ռայնովիլը» ոչ թե իր ունեցած փողերն է վճարել «Նաիրիտի» սեփականատեր դառնալու համար, այլ դարձել է «Նաիրիտի» սեփականատեր, հետո գրավ է դրել «Նաիրիտը»` մեր պետության երաշխավորությամբ, նոր կատարել է վճարումը` գրավից ստացած փողի մի մասով: Մնացած 30 մլն-ն անհետ կորել է: Այդպես ՀՀ ցանկացած քաղաքացի կարող էր դառնալ «Նաիրիտի» սեփականատեր` առանց որևէ սկզբնական կապիտալի: Դա նման է նրան, որ որևէ մեկը գա Ձեր մեքենան գնի, բայց այնպես, որ փողը վճարի Ձեր մեքենան բանկում գրավ դնելուց հետո ստացած գումարի միայն մի մասով, իսկ մեքենան էլ գրավ դնի Ձեր երաշխավորությամբ:

Ամենահետաքրքիր ու ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ այս ֆանտաստիկ գործարքի կատարման ժամանակ ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նախագահը Տիգրան Սարգսյանն էր, և այդ տարիներին Միջպետական բանկի կառավարումը 6 ամիս պարբերականությամբ անցնում էր ԱՊՀ երկրների ԿԲ-ներին: Այսինքն` հենց Տիգրան Սարգսյանն է մի կողմից հասել նրան, որ «Նաիրիտը», ըստ էության, նվիրվի «Ռայնովիլին», մյուս կողմից էլ` հենց ինքն է Հայաստանից երաշխավորություն «պոկել», Միջպետական բանկի կողմից էլ` դարձյալ ինքն է ընդունել Հայաստանի երաշխավորությունն ու 70 մլն դոլար տվել «Ռայնովիլին»:

Մի կողմ թողնենք այն հարցը, որ եթե մեր պետության երաշխավորությամբ «Նաիրիտի» բաժնետոմսերը 70 մլն դոլար արժեին, ապա ինչո՞ւ «Նաիրիտը» վաճառվեց 40 մլն դոլարով: Վերջին 4-5 տարիներին «Ռայնովիլը» «Նաիրիտի» ձեռքբերմամբ ստանձնած ոչ մի պարտավորություն չկատարեց (օրինակ` նա պետք է 60 մլն դոլարի ներդրում իրականացներ և անցներ բութադիենային տեխնոլոգիայով քլորոպրենային կաուչուկի արտադրության մինչև 2008թ. հունվար ամիսը), սակայն Էներգետիկայի նախարարությունը, լինելով «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ի սեփականատեր, այդպես էլ չվերահսկեց այս գործընթացը և չզրկեց «Ռայնովիլին» սեփականությունից:

Հիմա էլ մեր կառավարությունը կարող է «Ռայնովիլին» զրկել սեփականությունից, բայց դա շատ ավելի թանկ կնստի մեր պետության վրա, քանի որ զրկելով «Ռայնովիլին» սեփականությունից և դառնալով «Նաիրիտի» բոլոր բաժնետոմսերի սեփականատեր` մեր պետությունը ստանձնելու է նաև «Նաիրիտի» ամբողջ պարտքը: Իսկ «Նաիրիտի» պարտքն այսօր մոտ 3 անգամ ավելի է, քան 2008թ. վերջին էր: Եվ այն, ինչպես արդեն նշվեց, օրական ավելանում է 17-20 մլն դրամով` մինչ էներգետիկայի նախարարն ու վարչապետը հեքիաթներ են պատմում նոր զարգացման ծրագրի և օպերատորի մասին: Ընդ որում` այդ հեքիաթները բավականին «արդիականություն» են վայելում, քանի որ նախընտրական շրջան է, և Սերժ Սարգսյանը ուզի-չուզի պետք է լրջորեն մտածի «Նաիրիտի» աշխատակիցների քվեների ու ընդհանրապես «Նաիրիտի» հետ կապված հասարակական հնչեղության մասին: Միայն թե դժվար է հավատալ, որ վերջինս որևէ բան է հասկանում կամ պատկերացնում այս հարցից:

Այսպիսով, նույն այն մարդիկ, ովքեր «Նաիրիտը» հասցրել են այս ծանր վիճակին, մեր պետության վզին են փաթաթել 70 մլն դոլարի երաշխավորություն (դրա տոկոսադրույքներով հանդերձ), ժամանակին չեն զրկել «Ռայնովիլին» սեփականությունից, այժմ էլ փորձում են 400 մլն դոլար փաթաթել մեր սերունդների վզին: Այնպես որ, ԵվրԱզԷՍ-ը չափազանց մեծ օգուտ կտա հայ ժողովրդին, եթե ոչ մի դրամ չտրամադրի Հայաստանին` «Նաիրիտի» «հայտով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում