Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Գլխավոր դատախազի տեղակալի նախկին օգնականը արդարացման դատավճիռ է ուզում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արիստակես Սիսակյանի, այս տարվա ապրիլի 4-ի դատավճռով 9 տարվա ազատազրկման և 100.000 դրամ տուգանքի էր դատապարտել 37-ամյա Մհեր Բաղդասարյանին` ապացուցված համարելով նրան առաջադրված 5 մեղադրանքները: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, շահադիտական նպատակներով անձին ազատությունից ապօրինաբար զրկելու, ավազակության, դիտավորությամբ ուրիշի առողջությանը թեթև վնասվածք պատճառելու, առանձնապես խոշոր չափերի շորթման, սպանության փորձի համար, որոնցում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ նախաքննական մարմնի` գործի նախապատմությունն այսպիսին է. Երևանի Ղ. Փարպեցու փողոցի 26 շենքի թիվ 17 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Անաիդա Բաղդասարյանին` ամբաստանյալ Մհեր Բաղդասարյանի մորը: 2004թ. օգոստոսին բիզնես ծավալելու նպատակով Մհերին շտապ գումար է պետք լինում: Սարգիս Վարդանյանը 10.000 ԱՄՆ դոլար է վերցնում Գուրգեն Կիտուրյանից, 7000 ԱՄՆ դոլար էլ իր գրպանից ավելացնում և 17.000 ԱՄՆ դոլար փոխառությամբ 2 ամսով տալիս է Մհեր Բաղդասարյանին: Որպես գումարի վերադարձման երաշխիք` վերջինիցս պահանջում են` առուվաճառքի պայմանագրով բնակարանը ժամանակավորապես օտարել Գուրգեն Կիտուրյանին` ստացած գումարը վերադարձնելուց հետո բնակարանը ետ ստանալու պայմանով: Սակայն Մհերը չի կարողանում ժամանակին վերադարձնել գումարը և 2004թ. նոյեմբերից Գուրգեն Կիտուրյանը դառնում է նշված բնակարանի սեփականատերը:

Այնուհետև բնակարանը մի քանի անգամ վերավաճառվում է. Գուրգեն Կիտուրյանի լիազորագրի հիման վրա Սարգիս Վարդանյանը 16.000 ԱՄՆ դոլարով 30.12.2004թ. բնակարանը վաճառում է Գարեգին Վարդանյանին: Վերջինս ամիսներ անց` 2005-ի մարտին, 15 մլն դրամով այն վաճառում է Զեփյուռ Շուլուկյանին, որն էլ 4 օր անց` մարտի 29-ին, 32 միլիոն դրամով վաճառում է Վազգեն Ղարիբյանին` սույն քրգործով տուժող Շավարշ Ղարիբյանի հորը: Մհերն ու մայրը մոտ 3 տարի փորձում են քաղաքացիական և քրեական բնույթի դատական քաշքշուկների միջոցով ետ վերադարձնել իրենց տունը (որտեղ իրենց հարազատների հետ ապրել են մոտ 70 տարի), սակայն ոչինչ չի ստացվում: Եվ Մհերը որոշում է բնակարանը վերադարձնել այլ ճանապարհով. որոշում է իր ընկերուհու` քրգործով մյուս ամբաստանյալ Եղյանա Ավանեսովայի միջոցով հանդիպում կազմակերպել Վ.Ղարիբյանի որդու` Շավարշի հետ: Կազմակերպում է Եղյանայի և Շավարշի հանդիպումը և ծանոթացումը:

Այնուհետև կազմակերպում է Եղյանայի հանդիպումը Շ.Ղարիբյանի հետ` արդեն Կոտայքի մարզի Արզնիի 2-րդ առողջարանի տարածքում գտնվող` իր փեսայի ամառանոցում: Համոզված լինելով, որ Շավարշը հրաժարվելու է վերադարձնել բնակարանը, իրեն ամրակցված (2007թ. հուլիսի 1-ից նա աշխատել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնականի հայեցողական պաշտոնում) «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրման սպառնալիքով, Մհերը Շավարշից պահանջում և ստանում է 135.000 ԱՄՆ դոլար գումարի ստացական` նպատակ ունենալով հետագայում այն օգտագործել բնակարանը հետ բերելու համար:

Եղյանային գիշերը ճանապարհում են տուն, Շավարշից նաև մոտի եղած 90.000 դրամ գումարն են վերցնում, իսկ ստացականը ստանալու նպատակով` Մհերը և Գրիգոր Ստեփանյանը Շավարշի ոտքը ձեռնաշղթայով կապում են աթոռից և բռնություն գործադրելով, զենք գործադրելու սպառնալիքով թույլ չեն տալիս շարժվել տեղից: Սակայն գործը գլուխ չի գալիս, քանի որ Վազգեն Ղարիբյանի հայրը հրաժարվում է բնակարանը վերադարձնել առանց որդուն տեսնելու: Հաջորդ առավոտյան Մհերը Շավարշին ստիպում է իր անձնական օգտագործման «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վարել Երևան-Սևան ավտոմայրուղով: Հասնելով «Թեյարան» կոչվող խորտկարանի մոտակայք, ատրճանակի գործադրման սպառնալիքով, Շավարշից պահանջում է շարժիչը միացրած վիճակում ավտոմեքենան կանգնեցնել ճանապարհի աջ մասում գտնվող ձորաեզրին` առջևի մասով դեպի ձորը:

Այնուհետև Մ.Բաղդասարյանը պահանջում է ավտոմեքենայից դուրս գալ Գրիգորին և Եղյանային` ավտոմեքենան Շավարշի հետ միասին ձորը գցելու նպատակով: Մհերն իր մոտ գտնվող ատրճանակով հարվածում է Շավարշի գլխին` վերջինիս կողմից հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով, ավտոմեքենայի փոխանցման տուփի լծակը «կանգառ» (P) դիրքից դնում է «ընթացք» (D) դիրքի և իջեցնում ձեռքի արգելակը, որպեսզի ավտոմեքենան ընթանա դեպի ձորը: Սակայն Շավարշը ուշագնաց չի լինում և հասցնում է բարձրացնել ավտոմեքենայի ձեռքի պահեստային արգելակը և կանգնեցնել ավտոմեքենան: Դուրս է փախչում մեքենայից, սակայն Մհերն ու Գրիգորը հասնում են նրան և ծեծի ենթարկելուց հետո Եղյանայի հետ միասին Շավարշի մեքենայով հեռանում: Այնուհետև տուժողի մեքենան թողնում են Աբովյան քաղաքին հարակից կամրջի մոտ և հեռանում, իսկ Շավարշը հանդիպած պատահական ավտոմեքենայով հասնում է Երևան, դիմում բուժօգնության, այնուհետև կատարվածի մասին հայտնում իրավապահներին: Դեպքից մոտ 3 ամիս անց նախաքննական մարմնին է ներկայանում Եղյանա Ավանեսովան, մոտ 1 տարի անց էլ 2009թ. հուլիսին հայտնաբերվում և ձերբակալվում է Մհեր Բաղդասարյանը, իսկ Գ.Ստեփանյանը հետախուզման մեջ է:

Դատարանը, ինչպես սովորաբար լինում է, ապացուցված է համարել մեղադրանքը, մինչդեռ պաշտպանական կողմը գտնում է, որ Մ.Բաղդասարյանի մեղքն ապացուցված չէ. նրա պաշտպան Հ.Հարությունյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ Շավարշ Ղարիբյանի մեքենայի զննմամբ վարորդի այն կողմում, որտեղ ենթադրաբար պետք է արյան հետքեր լինեին, չեն հայտնաբերվել, դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ Մհերին ամրակցված ատրճանակի վրա արյան, մաշկի, մազերի հետքեր և այլ միկրոմասնիկներ չեն հայտնաբերվել, որոնք պետք է լինեին` եթե բռնության ժամանակ այն գործադրած լիներ:

Ամառանոցից առգրավված աթոռների վրա ձեռնաշղթայի ազդեցությամբ առաջացած հետքեր չեն հայտնաբերվել: Փորձաքննությամբ հիմնավորվել է, թե իբր դեպքի վայրից հայտնաբերված և ստացականի տեքստ պարունակող թղթի կտորներում առկա ձեռագիրը Շավարշ Ղարիբյանինն է: Մինչդեռ պաշտպանի խոսքով, նման ստացական չկա, և դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ փորձաքննության նմուշներ վերցնելիս Ղարիբյանի ձեռքերը եղել են ոչ շղթայված վիճակում, թեև նա պնդել է, որ ինքն այն գրել է ձեռնաշղթաներով: Իսկ տարբեր իրավիճակներում գրելու դեպքում փորձագետը նշել է, որ ձեռագիրը պետք է տարբերվի: Դատարանը նաև հրաժարվել է պաշտպանի միջնորդությամբ դատարան հրավիրել և հարցաքննել այլ վկաների` պատճառաբանելով, թե նրանք Մհեր Բաղդասարյանի հարազատներն են: Հետևենք դատաքննությանը` հասկանալու համար, թե ով է ճիշտ, ով` սխալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում