Իսպանացի Լուիս Էնրիկեն պաշտոնապես գլխավորեց իտալական «Ռոմա»-ն: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb.com-ը: «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին խաղացողը իր հետ Հռոմ կբերի իր 4 հոգուց բաղկացած օգնականների թիմը, ևս մեկ հոգի Լուիս Էնրիկեին կոգնի Բարսելոնից:
Իսպանացի մասնագետը «Ռոմա»-ի հետ պայմանագիր է կնքել մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ մինչ այդ Լուիս Էնրիկեն մարզում էր «Բարսելոնա»-ի 2-րդ թիմը: