Հունիսի 7-ին ժամը 11:16-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզում՝ Թումանյան-Մարց միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ-ում հարակից սարալանջից հողազանգվածը սահել, լցվել է ճանապարհին՝ 15մ երկարությամբ ճանապարահատվածը դարձնելով անանցանելի:
Թումանյանի «Ճանշին» և «Գուգարքի ճանշին» ՓԲԸ աշխատակիցների ուժերով իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի Գ.Կարապետյանին և Լ.Սարգսյանին պատկանող ժամանակավոր կացարանների տանիքները՝ համապատասխանաբար՝ 60 քմ և 100 քմ մակերեսներով, իսկ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Վայոց ձորի մարզի Սալի գյուղի հարակից սարալանջից հողազանգվածը սահել, լցվել է հանդամասի ճանապարհը՝ դարձնելով այն անանցանելի:
Դեպքերի մասին տեղյակ են պահվել մարզպետարանների աշխատակիցները: