Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կազանի թիվ մեկ առաքելությունը

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ վերջին երկու օրերին պաշտոնական Բաքվի, միջնորդ պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները իրավամբ հստակ մեսիջներ էին պարունակում, որոնց արժե առանձին անդրադառնալ, քանի որ դրանք արվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի օրերին, ինչպես նաեւ նախորդում են շաբաթ օրը Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը, ինչպես նաեւ երկու շաբաթից Կազանում կայանալիք` երեք երկրների նախագահների հանդիպմանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ` խոսելով կարգավորման գործընթացի ամենաբարդ խնդիրներից մեկի վերաբերյալ եւ հայտնելով, թե համաձայնություն է ձեռք բերված ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման շուրջ. «Այդ մասին համաձայնագրով նախատեսված է, որ խաղաղապահները չեն ներկայացնելու ո՜չ համանախագահող, ո՜չ էլ տարածաշրջանային երկրները։ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումը ներառված է հակամարտության կարգավորմանն առնչվող հիմնարար սկզբունքների մեջ»:

Վերոնշյալ հայտարարությունը պաշտոնական Երեւանի կողմից անարձագանք մնաց. մինչ օրս ՀՀ ԱԳՆ-ն ո՜չ հաստատել, ո՜չ հերքել է Ադրբեջանի ԱԳ նախարարի այս հայտարարությունը: Իսկ որ հայտարարությունն արձագանքի է արժանի` այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Միամտություն կլինի կազանյան հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջանում եղած օրը պաշտոնական Բաքվի կողմից նման հայտարարությունը մի հերթապահ գնահատական համարելը: Նախ փաստենք, որ մայիսի կեսին Հայաստան էր ժամանել Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին, իսկ ավելի վաղ նա նաեւ Բաքվում էր եղել, ինչը նշանակում է, որ հարեւան Իրանի համար ամենակարեւոր հարցը ԼՂ կարգավորման գործընթացում, որը նրանք երբեւէ չեն թաքցրել, խաղաղապահների տեղակայումը վստահաբար հատուկ բանագնացի այցի գլխավոր հարցերից է եղել: Հիշեցնենք նաեւ, որ մեկ շաբաթ առաջ հրավիրած իր ասուլիսում խաղաղապահների հարցում միջնորդների միջեւ համաձայնության մասին նշել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` նկատելով, որ միջնորդների միջեւ այժմ տարաձայնություն չկա, ինչպես նաեւ չէր բացառել, որ այս պայմաններում մոտ ապագայում եռանախագահող երկրները համաձայնության գան խնդրահարույց՝ խաղաղապահների տեղակայման շուրջ:

Այսպիսով, ո՞րն է խաղաղապահների տեղակայման շուրջ համաձայնության մասին այս փուլում խոսելու Բաքվի նպատակը: Մեր դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ պաշտոնական Բաքուն բանակցային գործընթացի այս փուլում շարունակում է իր համար անընդունելի համարել կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը` ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության անցկացումը: Ի դեպ, հատկանշական մի փաստ եւս` Է.Մամեդյարովը նախօրեին խոսելով խաղաղապահների տեղակայման շուրջ համաձայնության մասին, երբ թվարկել էր Մեծ ութնյակի հանդիպմանը սահմանված կարգավորման սկզբունքները` շրջանցել էր միայն ԼՂ կարգավիճակի շուրջ կամարտահայտության անցկացման սկզբունքը:

Այսպիսով, ի՞նչ խնդիր է լուծում պաշտոնական Բաքուն… Բացահայտելով խաղաղապահների տեղակայման հարցի արդեն լուծված լինելու հանգամանքը` Բաքուն կարծես իրեն փորձում է ապահովագրել` իր երկրի ներսում քարոզչական տեսանկյունից: Նախ մի սկզբունքի համաձայնեցված լինելու մասին խոսելը երկրի ներսում ընկալվում է որպես այդ երկրի համար դրական ձեռքբերում, այլ կերպ ասած` Բաքվի համար, ենթադրաբար, այս հարցը բարվոք լուծում է ստացել: Բայց պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք եւս` Է.Մամեդյարովը նշեց նաեւ, որ համաձայնագրով նախատեսված է, որ «խաղաղապահները չեն ներկայացնելու ո՜չ համանախագահող, ո՜չ էլ տարածաշրջանային երկրները»։ Տարածաշրջանային երկիր ասելով` հստակ է, որ խոսքը Թուրքիայի մասին է, եւ դրա մասին հայտարարում է պաշտոնական Բաքուն` կարծես հասկացնելով, թե հաշտվել է Թուրքիայի` այս հարցում մասնակցության անհնարինության հետ: Եվ այս ողջ գործընթացում Բաքուն կարծես թաքցնում է իր համար անընդունելի կամ խնդրահարույց հարցը` կարգավիճակի հարցով կամարտահայտությունը` հույս ունենալով, որ Կազանում եւ դրանից հետո պատրաստվող փաստաթղթում, այնուամենայնիվ, կարող է ստանալ ցանկալի ձեւակերպումներ այդ սկզբունքի շուրջ:

Այսօր ռուսաստանյան Regnum գործակալության կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի` «Ո՞վ կարող է խանգարել Ալիեւին ու Սարգսյանին՝ ստորագրելու Ղարաբաղի «Ճանապարհային քարտեզը»» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակը եւս ուշագրավ եզրահանգման է գալիս կարգավորման գործընթացի այս փուլի առնչությամբ` նկատելով. «Բաքուն ստանում է շրջաններ, իսկ Հայաստանը՝ ԼՂ հետաձգված կարգավիճակ։ Փոխզիջումային համաձայնագրերի փուլում կողմերից յուրաքանչյուրը գործնականում պահպանում է իր շահերի ամբողջ ծավալը»։ Թե ինչ խնդիրների շրջանակ է այսօր առկա բանակցային գործընթացում եւ որ հարցն է այսօր Բաքվի համար խնդրահարույց` երեկ բավական թափանցիկ ակնարկ է արել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը. «Սկզբունքորեն հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ին հարակից շրջանների ազատմանը։ Սակայն դրա հետ մեկտեղ նա առաջ է քաշում ԼՂ կամարտահայտության անցկացման ժամկետի հստակեցման հարցը»։
Հատկանշական է, որ Բաքուն վերջին օրերին, ի տարբերություն Դովիլից հետո լուռ պահվածքին, սկսեց Կազանի հնարավորությունների վերաբերյալ ավելի դրական նոտաներով հայտարարություններ անել: Սա եւս վկայում է այն մասին, որ Բաքուն Կազանում փորձելու է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ցանկալի ձեւակերպումներ ստանալ: Այս մասին պաշտոնական Բաքուն երեկ հայտարարել է բավական թափանցիկ. Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը այսօր, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությանը, նկատել է. «Ադրբեջանը պատրաստ է համընդհանուր ընդունված միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում գնալ փոխզիջումների ու ճկունության։ Ինքնորոշման կարգավիճակը պետք է քննարկվի հաջորդ փուլում՝ երկու համայնքների (հայկական ու ադրբեջանական) մասնակցությամբ։ Մենք հուսով ենք այդ ճանապարհով հասնել հայկական կողմի համաձայնությանը»։ Ապա Ազիմովը հավելել է.«Բանակցությունների ժամանակ Ադրբեջանը չի քննարկում իր տարածքային ամբողջականության հարցը։ ԼՂ երկու համայնքների ինքնորոշման կարգավիճակը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Որ բանակցություններում այժմ հիմնական թնջուկը ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցն է` փաստեց նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը իր ծավալուն հարցազրույցում, որտեղ բավական բաց խոսեց կողմերի ընդունած ու չընդունած առաջարկների մասին, ապա մատնացույց արեց ձեռքբերումները. «2004-ից մենք առաջ ենք շարժվում համաձայնագրի ընդհանուր շրջանակ մշակելու ուղղությամբ եւ մեծ առաջընթաց ենք գրանցել։ …Դրանք առնչվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատմանը՝ բացառությամբ Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի, փախստականների վերադարձի, ինչպես նաեւ այն երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրման, ովքեր ի վիճակի են դա անել, այսինքն` ՄԱԿ-ի ԱԽ անդամները։

Ապա մինչեւ վերջնական խաղաղության կնքումը, ինչը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, գոյություն ունի ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարց։ Հատուկ կարգավիճակը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն։ Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը։ Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո կանցկացվեն դետալների շուրջ քննարկումները։ Դեռեւս չհստակեցված շատ հարցեր են մնացել։ Օրինակ` ԼՂ-ին ու Հայաստանին միմյանց կապող միջանցքը։ Ադրբեջանը պաշտոնապես համաձայն է դրանից հրաժարվելու հետ։ Սակայն անհրաժեշտ է համաձայնեցնել այդ միջանցքի հետ կապված բոլոր դետալները։ Օրինակ` դրա լայնության աստիճանը, եւ թե մինչեւ խաղաղության կնքումը ո՞վ է այն վերահսկելու։ Խնդրահարույց է մնում նաեւ հանրաքվեի անցկացումը…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում