Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը շնորհավորել է իր հայրենակից, «Ռեդ Բուլլ» թիմի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելին, ով իր կարիերայում չորրորդ անգամ դարձել է Ֆորմուլա-1-ի չեմպիոն:
«Շնորհավորում եմ Սեբաստիանին: Նա ու «Ռեդ Բուլլ»-ն անհավանական արագություն ցուցադրեցին: Նրանք հիանալի մրցաշրջան անցկացրին: Ֆետելն արժանի էր չորրորդ չեմպիոնական տիտղոսին»,- Շումախերի խոսքերը մեջբերում է նրա պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Շումախերն իր կարիերայի ընթացքում 7 անգամ է հաղթել Ֆորմուլա-1-ում: