Հունիսի 7-ին`ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Ձորագետ (Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածք), և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը և «Լոռե» հասարակական փրկարական ջոկատը (10 փրկարար):
Տեղում պարզվել է, որ տուժողը Ամրակ գյուղի բնակիչ, 1999 թ.-ին ծնված Մանվել Մարգարյանն է:
Փրկարարների, ոստիկանների և տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից հատվածներում) իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: