Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Գզվռտոցները Թուրքիայում ձեռնտու են Հայաստանին

Այն, որ Թուրքիայում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթելու է՝ կասկածից վեր է։

Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, ում կարծիքով, խորհրդարանում 25-30% ձայնով ներկայացված կլինի նաև մայր ընդդիմություն համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը։

«Քրդերը՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, մեծամասնական ցուցակներով 20-25 անկախ պատգամավոր կունենան խորհրդարանում. սա ևս հստակ է, բայց «Ազգայնական շարժում» կուսակցությունը սահմանի վրա է.10% պետք է հավաքեն, որ անցնեն: Իրենք այսօր 9 և 11% միջև են»։

Ըստ Շաքարյանի՝ եթե ազգայնականները չկարողանան հաղթահարել այդ շեմը, և Էրդողանը կրկին ունենա ձայների մեծամասնություն, կկարողանա անխոչընդոտ փոխել Սահմանադրությունը և դառնալ Թուրքիայի լիարժեք տերը. «Պուտինյան Թուրքիա կստեղծի, այսինքն` առաջիկա տասը տարիներին կլինի Թուրքիայի նախագահը»։

«Առաջին լրատվականի» հարցին, թե ի՞նչ փոփոխությունների կարող է բերել այս պատկերը Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ, Արտակ Շաքարյանը պատասխանեց.

«Եթե ազգայնականները մտնեն խորհրդարան, Էրդողանը ստիպված կլինի հավասարակշիռ քաղաքականություն վարել, բացարձակ «տեր ու տիրական չի լինի», իսկ եթե ազգայնականները չլինեն խորհրդարանում, ինքը կլինի անկառավարելի։ Եթե Էրդողանը լինի լիարժեք մարդ-պետություն, ավելի ագրեսիվ կլինի։ Ինչքան Թուրքիայում հավասարակշռված լինի քաղաքականությունը, ինչքան Թուրքիան գնա դեպի ներքին գզվռտոց, այնքան արտաքին հարաբերություններում ավելի թույլ կլինի, ինչը ձեռնտու է Հայաստանին»։

Ըստ այդմ՝ ինչքան շատ ձայն հավաքի ազգայնական կուսակցությունը, ըստ Շաքարյանի, շատ ավելի լավ կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում