Tuesday, 16 08 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լուկաշենկոն ցավակցական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին
Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
30 ժամից ավել է փրկարարներն ու կամավորները աշխատում են
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր
«Կառավարության տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական համակարգի ռեֆորմի» նախագիծը խիստ ակտուալ է
Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի. Զոհերի թիվը հասավ 8-ի
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են.ԱԻՆ
ԱԻՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել 23:00-ի դրությամբ
23:00
Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են F16-երի ձեռք բերման բանակցությունները
Ճանապարհային ոստիկանության մեկշաբաթյա ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3581 խախտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, ցավոք, կեղծ է․ Հայկ Կոստանյան
«Սուրմալու»-ի դեպքը կարող է կրկնվել. Երևանը գնում է դեպի աղետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայրենի ժողովրդին զորակցություն է հայտնում «Սուրմալու»-ի դեպքի կապակցությամբ
«STARMUS»-ով ոգևորված են շատերը, բացի ՏՏ ոլորտից
Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել. Սերդար Քըլըչ
Ինչ-որ ուժեր հասկացել են՝ կեղծ ահազանգերը աշխատող են. պետությունը պետք է լուրջ զբաղվի
21:15
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է 90 օրով
Ներկա պահին չենք հաստատում լուրը, որ ողջ քաղաքացի կա․ Արմեն Փամբուխչյան
Հրդեհ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. աշխատակիցները կանխել են կրակի տարածումը
Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Արցախի նախագահը համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները փլատակների տակից ձայն են լսել
20:30
Եգիպտոսում եկեղեցու հրդեհը 41 մարդու կյանք է խլել
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
«Սուրմալու»-ում անհետ կորած կարող է համարվել 22 մարդ, որից 6-ը՝ Իրանի քաղաքացի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին 390 տարեկան է

Նոյեմբերի 10-ին Սիլիստրայի քաղաքապետարանի օժանդակությամբ եւ հայ համայնքի նախաձեռնությամբ մեկնարկել են Բուլղարիայում գործող հայկական ամենահին` Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: Նույն օրը քաղաքի պատկերասրահում տեղի է ունեցել արեւելագետ, լրագրող եւ լուսանկարիչ, հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ֆոտոցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը, համայնքային խորհրդի նախագահի տեղակալ Նելլի Ստոյլովան, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը, բուլղարահայեր, համայնքային խորհրդի, մշակութային ու ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ:
Ելույթում Նելի Ստոյլովան շնորհակալություն հայտնեց Սիլիստրայում բնակվող թեեւ փոքրաթիվ, սակայն ազդեցիկ եւ կազմակերպված հայ համայնքին` նշելով, որ համայնքն իր ներկայությամբ եւ գործունեությամբ ավելի է ամրապնդում երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եւ 390-ամյա «Սուրբ Աստվածածին» հոյակապ եկեղեցին այսօր դրա լավագույն ապացույցն է:
Հաջորդ օրը քաղաքապետարանում տեղի ունեցավ դեսպանության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Սիլիստրայի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին Սիլիստրա եւ Հրազդան քաղաքների համագործակցության ակտիվացման հեռանկարները, կարեւորվեց երկու համայնքների պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպումը` միմյանց համայնքների ներուժին ծանոթանալու եւ գործնական ծրագրեր մշակելու նպատակով: Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը պատրաստակամություն հայտնեց 2011թ. գարնանն այցելել Հրազդանի մարզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում