Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

ԼՂ հարցում արձանագրված հաջողությունը կլինի երեք համանախագահներինը, անհաջողությունը` Ռուսաստանինը (տեսանյութ)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը


– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք ԼՂ խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները: Կա կարծիք, որ դովիլյան հայտարարությունից հետո, խնդրի կարգավորումը նոր փուլ է մտել: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը, և կարելի՞ է ասել, որ դովիլյան հայտարարությունը բեկումնային էր:


– Կարծում եմ` ո՛չ, արտաքին բեմահարթակում մենք նորություններ չենք տեսնում. նույն մոտեցումներն են, նույն պահանջներն են` ուղղված բանակցող կողմերին, և այս տեսանկյունից խնդիրն իրականում տեղափոխված է ներքաղաքական դաշտ: Ահա այստեղ մենք տեսնում ենք մի հետաքրքիր պատկեր` Հայաստանում սկսվել է իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը, կան առաջին շոշափելի արդյունքները և կան նաև դրա հետ կապված մտահոգությունները: Ըստ էության, ՀԱԿ-ը և գործող իշխանությունները դիտարկվում են որպես Հայաստանի առավել ազդեցիկ ուժեր, որոնք էլ Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ունեն մոտավորապես նույն մոտեցումը, և այս առումով ՀԱԿ-ի առաջնորդը քանիցս վերադառնում է 1997թ. ծրագրի իրականացման անհրաժեշտությանը և այն արդիական է համարում, իսկ գործող իշխանությունները, ընդունելով Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների համար անհրաժեշտ հիմք, ճանաչում են ազատագրված տարածքները Ադրբեջանին փոխանցելու հնարավորությունն ու պարտադրանքը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում երկու հիմնական քաղաքական ուժերը միակարծիք են, և ես այստեղ որոշակի վտանգներ եմ տեսնում:


– Ինչքանո՞վ է մեծ հավանականությունը, որ ներքաղաքական լարվածությունը հարթելը Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա ԼՂ հարցում ավելի վճռական քայլերի գնալու հարցում, քանզի միջազգային հանրության կողմից բազմիցս եղել են հայտարարություններ, թե հենց ներքաղաքական լարվածությունը թույլ չի տալիս կողմերին ավելի որոշիչ լինել հիմնախնդրի կարգավորման գործընթացում:


– Խնդիրն այն է, որ պարոն Սարգսյանը երբևէ ավելի կոշտ դիրքորոշում ներկայացնելու ցանկություն չի ներկայացրել ո՛չ հանրությանը, ո՛չ միջնորդներին: Նա, ըստ էության, ճանաչել է տարածքներ հանձնելու անհրաժեշտությունը` այն պայմանով, որ Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան կարգավիճակը: Բայց այստեղ շատ կարևոր են սահմանները այն ԼՂՀ-ի, որը տեսականորեն գուցե ճանաչվի Ադրբեջանի կողմից: Այդ սահմանները բոլորի համար ԼՂԻՄ-ի սահմաններն են, և հայտնի չէ` այդ մարզի Մարտակերտի և Մարտունու շրջաններին մաս կազմող տարածքները դիտարկվո՞ւմ են, թե՞ ոչ: Իսկապես, ներքին խնդիրներն այսօր առաջնային են, և այստեղ կա որոշակի փոքրիկ գաղտնիք` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, ցավոք սրտի, իր մեջ շարունակություն չի պարունակում` այն առումով, որ այսօր ՀԱԿ-ը թերի է: Իմ ունեցած տվյալներով, ՀԱԿ-ի առաջնորդը հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու արգելք ունի` դա նրա տարիքն է: Այդ մասին չեն խոսում, իսկ ՀԱԿ-ն ինքը ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ, ՀԱԿ-ի ներսում չկա մեկը, որին անգամ հավանականորեն կարելի է համարել նրա ժառանգորդը: Այսինքն` առաջին խնդիրը, որ պետք է լուծի ՀԱԿ-ը, պետք է որոշի, թե ո՞վ է լինելու իրենց կողմից առաջադրվելիք նախագահի թեկնածուն: Հակառակ դեպքում, մենք կունենանք մի պատկեր, երբ ՀԱԿ-ը բանակցում է իշխանության հետ պարզապես խորհրդարանում տեղեր ունենալու համար, իսկ նախագահացու չունենալով` ՀԱԿ-ն ըստ էության կհամաձայնի այն հեռանկարի հետ, որ Սերժ Սարգսյանը կպաշտոնավարի նաև երկրորդ ժամկետում: Իսկ այս իրավիճակը ԼՂ հարցում կբերի նրան, որ արտաքին ճնշումները Հայաստանի նկատմամբ կշարունակեն մնալ արդյունավետ, որովհետև այն պահվածքը, որը որդեգրել է այսօր իշխանությունը և ընդդիմության մեծ հատվածը, միշտ օգտագործելի կլինի: Այս տեսանկյունից նաև հետաքրքիր է նկատել, որ որպես քննարկման առարկա ԼՂ հիմնախնդիրը դրված չէ, սակայն հենց այս խնդիրն է, որ պիտի ցույց տա, թե գործող իշխանությունը կամ այն ուժը, որը հավակնում է գալ իշխանության, իրականում կարող է կարևոր առաջարկներ անել Հայաստանի համար ամենագլխավոր խնդրի` ԼՂ վերաբերյալ: Անել այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելի կլինեն հանրության կողմից` այսօր նման բան չի երևում, և սա մտահոգիչ է:


– Կազանի հանդիպումից առաջ կարծես թե շատ են լավատեսական հայտարարությունները: Ռուսական կողմն է տարբեր մակարդակներով հայտարարում, որ իրենք անելու են հնարավորը առաջընթաց գրանցելու համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարության մեջ ևս շտապողականություն և հույսեր ու ակնկալիքներ կային` կապված կազանյան հանդիպման հետ: Ձեր գնահատմամբ, Կազանի եռակողմ հանդիպումից հնարավո՞ր է առաջընթաց սպասել և ավարտվեն աշխատանքները հիմնարար սկզբունքների շուրջ:


– Ես դա քիչ հավանական եմ համարում: Հիմնականում աշխարհաքաղաքական իրավիճակը փոփոխություններ է կրում, սակայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցում դեռևս չկա այն կոնսենսուսը, որը հնարավորություն կտա ասել, թե մոտ ապագայում կողմերի վրա արտաքին ճնշումներն այնքան կահագնանան, որ այս կամ այն լուծումը կպարտադրվի: Այսօր համաձայնություն չկա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր խոսքն ասելու հերթին է սպասում: Այսինքն` ընդհանուր առմամբ իրավիճակը մնում է անորոշ, և այս պարագայում ես ավելի հակված եմ, որ միջնորդները կգերադասեն պահպանել ստատուս քվոն, քան գնալ որևէ կտրուկ գործողության: Բայց սա չի նշանակում, որ մեր իրավիճակն այդ առումով բարելավվում է, ամենևին ոչ`  քանի դեռ մենք չենք փոխել բանակցությունների օրակարգը, քանի դեռ մենք ինքներս չենք տեսնում, թե ինչպիսի լուծումներ կարող ենք առաջարկել թե՛ միջնորդներին, թե՛ ադրբեջանական կողմին, ապա կմնանք պարզապես պասիվ դիտորդի կարգավիճակում` անգամ հնարավորություն չունենալով ազատագրված տարածքները օրինական հիմունքներով վերաբնակեցնելու, քանի որ հայկական կողմերից մեկը` Հայաստանը, ճանաչել է այդ տարածքները հանձնելու հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ որևէ բանական մարդ չի գնա և չի բնակվի այնտեղ: Քանի դեռ Հայաստանի իշխանությունները, գործող ղեկավարը խոսում են տարածք հանձնելու հնարավորության մասին, այդ տարածքները բնակեցման ենթակա չեն: Մենք պետք է փոխենք մեր և մարտավարությունը, և վերանայենք ռազմավարությունը:


– Այդ դեպքում միջազգային հանրության կողմից վերջին շրջանում հնչող լավատեսական հայտարարություններն ինչո՞վ են պայմանավորված:


– Ցանկացած հակամարտություն ազդեցության լծակներ ձեռք բերելու հնարավորություն է, և այդ տեսանկյունից թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը փորձում են Հարավային Կովկասում տիրանալ այդիսի լծակների: Նրանց միջև էլ կա որոշակի մրցակցություն, կան նաև այնպիսի ուժեր, որոնք հեռու են տարածաշրջանից, բայց ուշիուշով հետևում են, թե ինչ է այստեղ կատարվում, օրինակ` Չինաստանը, որովհետև իրականում ԼՂ խնդրի լուծման տարբերակից շատ բան նաև կապված կլինի Չինաստանի ապագայի հետ: Այս առումով նրանք կարող են իրենց թույլ տալ լավատեսություն, որովհետև ցանկացած պարագայում իրենք իրենց շահն ապահովելու հնարավորություն ունեն` առանց ավելորդ ջանքեր և միջոցներ վատնելու: Ջանքերն ու միջոցները մեզանից են գնում:


– Պարոն Մելիքյան, ադրբեջանական կողմը օրերս հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում պատերազմն այլընտրանք չունի, այնուհետև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե «ներկայումս ակտիվացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ընթանում է ինտենսիվ աշխատանք հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ… Սակայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումը դեռ խաղաղության համաձայնագիր չէ… Անթույլատրելի է, որ հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը պահանջի ևս 70 տարի… Եթե հիմնարար սկզբունքներն ընդունվեն, ապա խաղաղության համաձայնագրի կնքումը պետք է տեղի ունենա 6-12 ամսվա ընթացքում…»: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նման իրարամերժ հայտարարությունները, և Ձեր գնահատմամբ, ի՞նչ հիմնարար սկզբունքների մասին է խոսում Ադրբեջանը, քանզի հենց դրանց շուրջ են կողմերի հակասությունները:


– Խոսքն այստեղ հավանաբար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդրի մասին է, և այս առումով Ադրբեջանը հետևողականորեն մի պարզաբանում է տալիս: Նրանք ասում են, որ իրենց համար ընդունելի է ԼՂ ժողովրդի ինքնորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրանով նրանք հարցը փակում են, իսկ ահա հայկական կողմերն այդ առումով անհրաժեշտ հստակությունը չունեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ընտրած մարտավարությանը` սպառնալ, ապա ասել, որ պատրաստ են պայմանագիր կնքել իրենց իսկ առաջարկած սկզբունքների հիման վրա, ապա կարելի է ասել, որ այն գործուն է և ազդեցիկ: Իսկապես, որոշ միջազգային խաղի մասնակիցներ անընդհատ հղում են անում Ադրբեջանի սպառնալիքներին և դիմում են Հայաստանին` ասելով թե քանի գնում պատերազմի հավանականությունն ավելանում է: Դա, անշուշտ, այդպես չէ, բայց հոգաբանական ճնշման որոշակի մթնոլորտ ձևավորվում է նաև Հայաստանում, ինչն էլ նպաստում է նրան, որ այստեղ ավելի հակված լինեն զիջումների: Որ ոք չի երաշխավորի մեր ժողովրդի անվտանգությունը, բացի մեզանից, բայց մենք այդ երաշխիքները ստեղծելու համար պետք է հստակ մարտավարություն և ռազմավարական նպատակներ ունենանք, բայց նման բան մենք այսօր չունենք, և հենց սա է մեր ամենաթույլ կողմը: Ես մտավախություններ չունեմ Ադրբեջանի մարտավարության առումով` այն պարզունակ է, բայց մեր պարզունակությունն էլ է համարժեք, ինչն անընդունելի է այս պայմաններում:


– Օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով ԼՂ խնդրի վերաբերյալ, նշել է, թե քանի դեռ այս հարցը չի լուծվել, Հայաստանը թող չսպասի, որ հայ-թուրքական սահմանը կբացվի: Նա նաև խոսել է Nabucco ծրագրի իրականացման կարևորության մասին և շեշտել դրանում Ադրբեջանի մասնակցության խնդիրը: Ակնհայտ է, որ Nabucco-ն չափազանց կարևոր է նաև միջազգային գերտերությունների համար: Պարոն Մելիքյան, Ձեր գնահատմամբ, Nabucco ծրագրի շուրջ շտապողականությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող գրեթե բոլոր երկրներում առաջիկայում ընտրական շրջան է, կարո՞ղ է հանգեցնել նրան, որ միջազգային հանրությունը ԼՂ հարցն արագ լուծելու համար կողմերին ինչ-որ լուծում պարտադրի:


– Խնդրի արժեքը չափազանց բարձր է և այդ առումով անգամ Nabucco-ն այդ տեսանկյունից դեր չի կատարում: Ինչ վերաբերում է Թուրքիայի տարատեսակ պաշտոնյաների ելույթներին և պնդումներին, ապա դրանք իրենց թույլ կողմերն ունեն: Ոչ մի երաշխիք չկա, որ եթե Հայաստանն անգամ Ադրբեջանի առաջարկած պայմաններով խաղաղ դաշն կնքի, Թուրքիան կբացի սահմանները, կամ որևէ այլ առիթ չի գտնի դրանք փակ պահելու համար: Թուրքիայի հետ խնդիրները ստեղծել է հենց ինքը Թուրքիան և տարածքային առումով փաստացի այնպիսի Հայաստան է ձևավորել, որը լիարժեքորեն կախված է Ռուսաստանի կամքից: 1921թ. հենց Թուրքիայի ջանքերով ստեղծվեց Ռուսաստանի արբանյակ Հայաստանը, և թող չտրտնջա Թուրքիան, որ մենք այսօր նրա նկատմամբ ո՛չ վստահություն ունենք, ո՛չ էլ համակրանք:


– Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը, 2008թ. ստանձնելով գլխավոր միջնորդի դերը, այժմ ցանկանում է ամեն ինչ անել ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու համար, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններին չգնա անհաջողակի պիտակով: Ձեր կարծիքով, սա կարո՞ղ է ազդեցություն գործել, և մինչ Ռուսաստանի նախագահական ընտրությունները ԼՂ հարցում զարգացումներ լինեն:


– Ռուսական կողմի ազդեցությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականաչափ մեծ է, բայց այն բավարար չէ Ադրբեջանին համարժեք համաձայնություններ ստանալու համար: Ադրբեջանը երջանիկ կլիներ, որ Ռուսաստանն իր ազդեցությունը օգտագործի ՀՀ-ում և ԼՂՀ-ում Ադրբեջանի տարածքային խնդիրը լուծելու համար: Բայց Ռուսաստանը վստահություն չունի, որ այդ դեպքում Ադրբեջանը կշարունակի խորհրդային տարիների իր գիծը` լինել Ռուսաստանի արբանյակը: Նման բան տեղի չի էլ ունենա, հատկապես այն պարագայում, որ Վրաստանն արդեն դուրս է ռուսական ազդեցության ոլորտից: Ռուսաստանն այս տեսանկյունից փորձում է նստել երկու աթոռների վրա և այդ փորձը հաջողությամբ չի կարող պսակվել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և Ֆրանսիային` Եվրամիությանը, ապա, կարծում եմ, նրանք հաճույքով են այդ ծանր դերը հանձնել ռուսներին և ինչ-որ առումով մի կողմ քաշվել, քանզի եթե այս հարցում լինի հաջողություն, ապա դա կլինի երեք համանախագահներինը, իսկ անհաջողությունը բացառապես Ռուսաստանինը:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում