Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Հազարամյանի մարտահրավերներ»-ը՝ Հայաստանի համար անհասանելի մարտահրավեր

Հայաստանի մասնակցությունն ԱՄՆ «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին դադարեցվեց 2008 թվականի մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո: Սերժ Սարգսյանն իր իշխանության տաս տարիներին առաջնահերթություն էր դարձրել Հայաստանի մասնակցության վերականգնումն այս ծրագրին: Սակայն այսօր արդեն վստահաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանության ջանքերը տապալել են` չնայած ամերիկացի մի շարք օրենսդիրների լոբբիստական ակտիվ գործունեությանը:

Հայաստանի Հանրապետությունն ունի անբավարար ցուցանիշներ մի շարք բնագավառներում Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի մասնակցելու համար` Tert.am-ին տեղեկացրել են ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից: Օրինակ` Հայաստանի ցուցանիշները բավարար չեն «քաղաքական իրավունքներ» բաժնում, ինչը նշանակում է, որ, ի հեճուկս մեր իշխանությունների պնդումների, խորհրդարանական վերջին ընտրություններն ամենևին էլ չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, համենայն դեպս` այն նշաձողին, որը սահմանում է Վաշինգտոնը:

Ընտրակաշառքով ու վարչական հարկադրանքով կարելի է հաղթել ընդդիմությանը, լռեցնել կամ գոհացնել մեր հասարակությանը, սակայն անկարելի է մոլորեցնել միջազգային հանրությանը: «Հիմնական կրթության համակարգում ներդրումներ» բաժնում Հայաստանի ցուցանիշը 0 է, ինչի համար թերևս «պարտական» ենք Կարեն Կարապետյանին, որի վարչապետության շրջանում կրթությանը հատկացվող պետական միջոցները հետևողականորեն կրճատվում են: Սակայն Վաշինգտոնի հիմնական վերապահումներն, ըստ հավաստի տեղեկությունների, վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը:

ՀՄԿ-ում համարում են, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չափազանց բարձր է և դրա դեմ, ըստ էության, գործնական պայքար չի տարվում` անկախ կառավարության մշակած գեղեցիկ ծրագրերից ու պաշտոնյաների պերճախոս ելույթներից: Ստեղծված իրավիճակն ուշագրավ է ավելի լայն համատեքստում:

Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվեց իր պաշտոնավարման տասնամյակում Հայաստանը վերադարձնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր, ապա դա Վաշինգտոնի հստակ ուղերձն է, որ որակական տարբերություններ չեն տեսնում նրա և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների միջև: Եթե օբյեկտիվ լինենք, նման գնահատականը միանգամայն համարժեք է, որովհետև թե Քոչարյանի և թե Սարգսյանի պարագայում իշխանության հենարանը մնում է քրեաօլիգարխիան` իր հակասահմանադրական մենթալիտետով ու պատկերացումներով:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի մերժողական պատասխանը Հայաստանին անուղղակիորեն փաստում է նաև, որ Վաշինգտոնում առնվազն ոգևորված չեն Սերժ Սարգսյանի` իշխանության վերարտադրության ծրագրերով:

Մյուս կողմից` ՀՄԿ-ի պատասխանը կարևոր ազդակ է Հայաստանին` իրականացնել համակարգային բարեփոխումներ, որոնք բխում են նաև այն պարտավորություններից, որոնք Հայաստանը ստանձնել է Բրյուսելի առջև` ԵՄ հետ ստորագրված նոր համաձայնագրով:

«Հազարամյակի մարտահրավերներ»-2018 ծրագրում Հայաստանի մասնակցության մերժումը լավագույն ապացույցն է, որ գեղեցիկ ծրագրերը, նույնիսկ միջազգային համաձայնագրերն ու պայմանագրերն ոչինչ են, եթե դրանց չեն հաջորդում գործնական քայլեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում